ՔՊ-ական պատգամավոր․ ՀԱԵ-ին պատկանող ցանկացած գույք, որը հնարավոր էր բերել Հայաստան, պետք է բերվեր

Արցախում գտնվող Դադիվանքից մշակութային արժեքներ Հայաստան տեղափոխելու վերաբերյալ Բաքվի մեղադրանքներին Երևանում արձագանքել են խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները՝ ներկայացնելով իրենց դիրքորոշումները։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Էդուարդ Աղաջանյանն ասել է, որ ՀԱԵ-ին պատկանող և Հայաստան տեղափոխելու ենթակա գույքը պետք էր բերել, հայտնում է «Ազատությունը»: «Կարծում եմ՝ Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող ցանկացած գույք, որը հնարավոր էր բերել Հայաստան, պետք … Read more

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Բաքու (PAN.am)

Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան։ Նա մասնակցում է Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին։ Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը, տեղեկացնում է Factor.am-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերի 22-ի առավոտյան Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու։ Օդանավը «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է առավոտյան ժամը 7-ին և վայրէջք կատարել 50 … Read more

ԶԼՄ․ ՀՀ ընտրություններին միջամտած «Ռիբարը» գործել է նաև Չեխիայում (PAN.am)

Չեխական Seznam Zprávy պարբերականի հետաքննությամբ պարզվել է, որ կրեմլամետ «Ռիբար» («Рыбарь») մեդիա նախագիծը, որը նախկինում ապատեղեկատվություն տարածելով միջամտել է նաև Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, գործունեություն է ծավալել նաև Չեխիայում, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը: Մասնավորապես, «Рыбарь»-ի նկարահանող խմբերն այցելել են Չեխիա և եվրոպական այլ երկրներ, որտեղ քաղաքական գործիչների, լրագրողների ու փորձագետների մասնակցությամբ հարցազրույցներ են տեսագրել: Ընդ … Read more

Փաշինյանը մեկնել է ԱՄՆ․ Կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին (PAN.am)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կլինի ԱՄՆ-ում: Կառավարության ղեկավարը Նյու Յորքում մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին և ելույթ է ունենալու ՄԱԿ ԳՎ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի, ինչպես նաև արտերկրի այլ գործընկերների հետ:

ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ 590,000 դրամ պարգևավճար են ստացել (PAN.am)

Ազգային ժողովի պատգամավորներն Անկախության 35-ամյակի առիթով ստացել են 590 հազարական դրամ պարգևավճար, որը հավասար է նրանց մեկ ամսվա աշխատավարձին։ Այդ մասին տեղեկացրել է պատգամավորներից մեկը, հայտնում է Factor.am-ը: Նշված հաշվարկով՝ միայն Ազգային ժողովի 105 պատգամավորին տրամադրված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 62 մլն դրամ։ Պարգևատրվել են ոչ միայն պատգամավորները, այլև Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցները, սակայն, … Read more

Ռուբինյան․ Մեր ամենամեծ հպարտության օրն է, մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետը

Սեպտեմբերի 21-ը մեր ամենամեծ հպարտության օրն է, մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետը, հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի առիթո իր շնորհավորական ուղերձում: Նա նշել է, որ հայ ժողովուրդը երբեք չի հաշտվել անկախություն չունենալու հետ․ նույնիսկ թվացյալ ամենաանհույս իրավիճակներում իր սրտում պահել է ազատության ճրագը, պայքարել դրա համար և երբ դա հնարավոր … Read more

Գարեգին Բ․ Այս բարդ պայմաններում պետք է լինել միասնական և համախմբված հայրենիքի շուրջ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Անկախության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել՝ նշելով, որ Ներկայիս բարդ պայմաններում անհրաժեշտ է լինել միասնական և համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին uպառնшլիքներին: Նա նշել է նաև, որ Անկախության տոնը հրավեր է մեզ վերարժևորելու անցած ուղին և մեր կյանքի ընթացքը: «Այսօր տոնախմբում ենք հայոց անկախ պետականության … Read more

ՀՀ-ն տոնում է անկախության 35-ամյակը (PAN.am)

Անկախ Հայաստանի Հանրապետությունը 35 տարեկան է: Ավելի քան երեք տասնամյակ առաջ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը հանրաքվեով «այո» է ասել անկախությանը։ Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե է անցկացվել ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին, որին «կողմ» է քվեարկել ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94.99 տոկոսը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակել է անկախ: 1991-ի սեպտեմբերի … Read more

Արցախի հայաթափումից անցել է 3 տարի (PAN.am)

Արցախի հայաթափումից 3 տարի է անցել: Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին՝ 13:00-ին մոտ, Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Հարվածների թիրախում էին ոչ միայն դիրքերը, այլև Ստեփանակերտն ու մի շարք այլ բնակավայրեր։ Ադրբեջանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել ռազմավարական դիրքերն ու ճանապարհները, ինչի հետևանքով Արցախի պաշտպանական ուժերը հայտնվել են … Read more

Գալուզին․ ՀԷՑ-ի պետականացումը ՀՀ-ում ավելի շատ քաղաքական դրդապատճառով հաշվեհարդարի է նմանվում

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը կասկածի տակ է դրել Երևանի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացման համար ներկայացված հիմնավորումների արժանահավատությունը՝ նշելով, որ դա «ավելի շատ քաղաքական դրդապատճառով հաշվեհարդարի է նմանվում»: Հայաստանում ռուսական տնտեսական օպերատորների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ լրագրողների հարցին պատասխանելով՝ դիվանագետը որպես օրինակ է մատնանշել գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի շարունակվող ազգայնացման … Read more