Փարիզում տեղի ունեցած գագաթնաժողովում ներկայացվել են COP17-ին ընդառաջ ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Մարտի 31-ին Կենսաբազմազանության կոնվենցիայի համաժողովի (COP 17-ի) ՀՀ նախագահության հատուկ բանագնաց, դեսպան Մհեր Մարգարյանը մասնակցել է Փարիզում տեղի ունեցած ChangeNow 9-րդ գագաթաժողովին, որի շրջանակներում ելույթ է ունեցել կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և անապատացման դեմ պայքարի հարցերով պանելային քննարկմանը (“Rio Trio Synergies to restore Land, Climate and Biodiversity’’): Միջոցառմանը ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը: … Read more

Ընդգծվել է Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության գրասենյակի բացման կարևորությունը, ինչն էլ ավելի կխթանի Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական կապերը

Հունվարի 13-ին դեսպան Խաչատրյանն ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) գրասենյակի ղեկավար Ֆանի Դելպիին։Հանդիպմանը կարևորվել է Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համագործակցության գործում ԶՖԳ դերակատարումը, ինչը վերջին տարիներին ավելի է ընդլայնվել։ Անդրադառնալով տարիներ ի վեր ձևավորված Հայաստան-ԶՖԳ արդյունավետ համագործակցությանը՝ մատնանշվել են Հայաստանում ԶՖԳ կողմից իրականացված ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերը, ինչպես նաև ընթացքում գտնվող ու նախանշվող նախագծերը։ … Read more