Ընդգծվել է Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության գրասենյակի բացման կարևորությունը, ինչն էլ ավելի կխթանի Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական կապերը

Հունվարի 13-ին դեսպան Խաչատրյանն ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) գրասենյակի ղեկավար Ֆանի Դելպիին։Հանդիպմանը կարևորվել է Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համագործակցության գործում ԶՖԳ դերակատարումը, ինչը վերջին տարիներին ավելի է ընդլայնվել։ Անդրադառնալով տարիներ ի վեր ձևավորված Հայաստան-ԶՖԳ արդյունավետ համագործակցությանը՝ մատնանշվել են Հայաստանում ԶՖԳ կողմից իրականացված ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերը, ինչպես նաև ընթացքում գտնվող ու նախանշվող նախագծերը։ … Read more