Մարտի 31-ին Կենսաբազմազանության կոնվենցիայի համաժողովի (COP 17-ի) ՀՀ նախագահության հատուկ բանագնաց, դեսպան Մհեր Մարգարյանը մասնակցել է Փարիզում տեղի ունեցած ChangeNow 9-րդ գագաթաժողովին, որի շրջանակներում ելույթ է ունեցել կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և անապատացման դեմ պայքարի հարցերով պանելային քննարկմանը (“Rio Trio Synergies to restore Land, Climate and Biodiversity’’): Միջոցառմանը ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը: Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Քննարկմանը մասնակցել էն նաև կլիմայի հարցերով COP21-ի նախագահ, Ֆրանսիայի նախկին վարչապետ Լորան Ֆաբիուսը և Մոնղոլիայի բնապահպանության հարցերով նախարարի տեղակալը Մունքթամիր Բաթբայարը:
Մհեր Մարգարյանը ներկայացրել է 2026թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ ՀՀ նախագահության առաջնահերթություններն՝ ընդգծելով Հայաստանի հանձնառությունը՝ համաժողովի շրջանակներում կառուցողական և արդյունքներին միտված քայլեր ձեռնարկելու, ինչպես նաև ներգրավելու համապատասխան բոլոր շահառուներին՝ այդ թվում կանանց և երիտասարդական կառույցների, բնիկ ժողովուրդների ու տեղական համայնքների, գիտական շրջանակների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին:
