ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարին նշել է, որ «Նորդուզ»-«Ագարակ» անցակետն Իրանի համար ունի ստրատեգիական կարևոր նշանակություն
ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև միջսահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործառնությունների դյուրացմանն ուղղված երկկողմ համագործակցության հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել երկու երկրների մաքսային ծառայությունների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման համար անհրաժեշտ … Read more