Կրեմլը սպասում է ՀՀ-ում ընտրությունների վերջնական արդյունքներին – Live News

Կրեմլը սպասում է Հայաստանի ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը և գրանցում է բոլոր հաղորդագրությունները, այդ թվում՝ բազմաթիվ խախտումների մասին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք սպասում ենք վերջնական արդյունքներին։ Մինչ այդ, մենք ուշադիր հետևում ենք այս ընտրությունների շուրջ ի հայտ եկող բոլոր հաղորդագրություններին։ Մենք նաև գրանցում ենք այս ընտրությունների ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ խախտումների մասին … Read more

ԵԽ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին – Live News

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։ «Շնորհավորում եմ Նիկոլ ՓաշինյանինՀայաստանի համապետական ընտրություններում տարած հաղթանակի առիթով։ Եկեք շարունակենք մեր ընթացքը՝ հիմնվելով այս նորացված տեմպի վրա ԵՄ-ՀՀ հարաբերություններն ամրապնդելու համար»:

«Որդիների կանչ» ՀԿ-ն կոչ-հորդորով դիմել է ընդդիմությանը – Live News

«Որդիների կանչ» ՀԿ-ն կոչ-հորդորով դիմել է ընդդիմությանը։ «Որևէ պարագայում չլեգիտիմացնել հունիսի 7-ի աննախադեպ իշխանական ճմշման, իշխանական կոռուպցիայի և իրավական բռնությունների ներքո անցկացված Ազգային Ժողովի ընտրությունները, քանի որ մենք հավատացել ենք, որ դուք պայքարում եք ոչ թե հանուն մանդատի ու պաշտոնի, այլ՝ հանուն հայրենիքի և Եռաբլուրի»,- ասվում է հայտարարությունում։

ՀՀ-ում ընտրություններն անցկացվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումների և Արևմուտքի միջամտության պայմաններում. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում իր քաղաքականությունը կկառուցի՝ հաշվի առնելով Հայաստանի ղեկավարության իրական քայլերը,-հայտարարել է  ՌԴ ԱԳՆ-ն: Ընտրությունները ցույց տվեցին, որ հայկական հասարակությունը խիստ քաղաքականացված է։ Հայաստանի իշխանությունները կոպտորեն խախտել են ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման ընթացակարգերը։ Ընտրություններն անցկացվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումների և Արևմուտքի միջամտության պայմաններում։ Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները կղեկավարվեն ազգային շահերի … Read more

ԿԸՀ-ն վավերացրել է ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 8-ի արտահերթ նիստում վավերացրել է ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ից։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝   2503981 Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 1237 Շրջիկ արկղով քվեարկող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 1178 Էլեկտրոնային եղանակով քվեարկության մասնակցած ընտրողների թիվը՝ 410 … Read more

Դեռ հստակ պատկեր չունենք՝ չո՞րս, թե՞ երեք քաղաքական ուժ է մասնակցելու մանդատների բաշխմանը. ԿԸՀ նախագահ

«Որպեսզի մանդատ հաշվարկվի, պետք է հստակ լինի, թե որ քաղաքական ուժերն են անցնում Ազգային ժողով»,- ասուլիսում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։  Նա նշեց, որ մինչև վերահաշվարկը չավարտվի, մինչև արդյունքները չամփոփվեն,  չեն կարղ խոսել մանդատների մասին։ «Ինչպե՞ս է հաշվարկվում մանդատը. շեմը հաղթահարած քաղաքական ուժերի կողմ ձայները բազմապատկվում են 101-ով, ստացված թիվը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող … Read more

Ո՞ւր կորան Ծառուկյանի ձայները, այ ՁԱՅՆԻ ԹԱԼԱՆՉԻ․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)

Ո՞ւր կորան Ծառուկյանի ձայները, այ ՁԱՅՆԻ ԹԱԼԱՆՉԻ․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ) – Live News Skip to content Որոնում Լրահոս Արխիվ Արխիվ Select Month June 2026 May 2026 April 2026 March 2026 February 2026 January 2026 December 2025 November 2025 October 2025 September 2025 August 2025 … Read more

Ընտրական հանձնաժողովի անդամները շփոթված էին ձայների հաշվարկի ժամանակ․ ՌԴ ԿԸՀ ներկայացուցիչ

Ընտրական հանձնաժողովի անդամները շփոթված էին ձայների հաշվարկի ժամանակ. Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Լյուդմիլա Մարկինան ներկայացրել է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների մասին իր դիտարկումները։ Գրում է ArmeniaSputnik-ը։Լյուդմիլա Մարկինան կարծում է, որ Հայաստանում ձայների հաշվարկի ընթացակարգը բավականին խրթին և անհիմն բարդ է։«Սա հսկայական բեռ է ԿԸՀ անդամների համար։ Չնայած բավարար նախապատրաստական աշխատանքներին` տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները շփոթվել … Read more