Ի՞նչ նոր քարտեզ եք ստեղծում, եթե արդեն որոշվել էր, որ ԽՍՀՄ քարտեզով եք առաջնորդվելու. Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է. «Երեկ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը դարձյալ հանդիպել են և ի շարս այլ հարցերի քննարկել են «սահմանազատման» գործընթացը․․․ Հանդիպման մասին կցկտուր հաղորդագրություն են տարածել, որն ավելի շատ հարցեր է առաջացրել, քան պատասխաններ տվել։ Համաձայն այդ հաղորդագրության` Կողմերը համաձայնեցրել և փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի որոշ ուղեցույցների նախագծերի … Read more

Հիշե՛ք, որ սխալվելու դեպքում՝ ուրիշ Հայրենիք ու պետություն չենք ունենալու. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «2026 թվականին աշխարհի շուրջ 50 երկրներում տեղի են ունենալու համապետական ընտրություններ (ԱՄՆ, ՌԴ, Գերմանիա, Իսրայել, Հունգարիա, Շվեդիա, Դանիա, Պորտուգալիա, Լատվիա, Սլովենիա, Բրազիլիա, Կոլումբիա և այլն): Սակայն դրանցից ոչ մեկը ճակատագրական չի լինելու տվյալ երկրի համար: Եվ միայն հունիսի 7-ի մեր խորհրդարանական ընտրություններն են, որ ճակատագրական են լինելու Հայաստանի … Read more

Ուժերը, որոնք չեն հասկանում, որ ՀՀ-ում չկա դասական ընտրական պրոցես, հաջողության հասնելու շանս չունեն

Իշխանության` ընտրապայքարի դուրս եկած ուժերի դեմ հնչեցվող շանտաժն ու գործադրվող միջոցները, ավտորիտար ռեժիմին հատուկ մեթոդներ են: Այն ուժերը, որոնք չեն գիտակցում, որ մեր երկրում, դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանսեր պարզապես չունեն: Հաջողությունը ոչ թե արդարանալու, իջեցված խաղի կանոններին հարմարվելու և «զոհի» կարգավիճակում իշխանության հերթական քայլին սպասելու մեջ է, այլ նախաձեռնողականությունը վերցնելու ու … Read more

ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայտնի է, որ «Քաղպայմանագրի» նախընտրական մարզային շտաբների ղեկավարներ են նշանակվել մարզպետները։ Որոշ տեղեկություններով՝ ՔՊ շտաբը նրանց անսահմանափակ հնարավորություններ է տվել, միայն թե կարողանան ձայն բերել իրենց ուժի համար։ Օրինակ, մարզպետները շտաբային աշխատանքի են ընդունում տասնյակ աշխատողների՝ սեփական հայեցողությամբ եւ շատ բարձր աշխատավարձերով, որպեսզի այդ աշխատողները, որոնք իրականում դասական «տասովշչիկներ» են, կարողանան … Read more

ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մայիսի 4-5-ին, ինչպես հայտնի է, Երեւանում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը նախատեսվում է անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հայաստանի իշխանությունները՝ Եվրամիության ղեկավարության հետ միասին, խնդիր են դրել միջոցառումը վերածել հակառուսականության մարաթոնի։ Արդեն հայտնի է, որ Հայաստան է ժամանելու Ուկրաինայի նախագահ Զելենսկին: Մեր տեղեկություններով, փնտրել, պեղել են բազում հակառուսական գործիչների … Read more

Այս իշխանության բուն առաքելությանը՝ Հայաստանը դարձնել թրքահպատակ մի կենսատարածք

Հայաստանյան կառավարիչների թրքահպատակության ու բացառապես թուրքական նարատիվով առաջնորդվելու մասին կարելի է հատորյակներ գրել․ այն դրվագները, որ սրանք սպասարկում են օտարի՝ ոչ հայամետ դիրքորոշումներն ու քաղաքական գիծը, ապացուցված են քանիցս։ Գրեթե ամենօրյա ռեժիմով մենք ականատես ենք լինում այս իշխանության բուն առաքելությանը՝ Հայաստանը դարձնել թրքահպատակ մի կենսատարածք, որտեղ ուղղակի հայեր են ապրելու, խոսելու ու գրելու են հայերեն, … Read more

Վտանգված է Հայ առաքելական եկեղեցու ապագան. ICC

Հունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ … Read more

Ռեժիմի քայլերի հիմքում առաջին հերթին կռվող մարդու կերպարի վարկաբեկումն է – Live News

Կանդազի մասին իշխանական քարոզչությունը ինչ էլ գրի, ինչ հոդված էլ «կախի», ազատությունից զրկի, մեկ է` մարդը 3 տասնամյակ կռիվ տված, հայրենիքին ծառայություն մատուցած և մարտադաշտ երբեք չլքած մարտիկ է, ում այս ոճով վարկաբեկել անհնար է: Գործող կառավարիչը հատուկ անձնական հակակրանք ունի բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր չեն փախչել, ովքեր սկզբունքներ ունեն, ովքեր մարդկանց ճակատին ասում … Read more

Մերժե՛ք անձի պաշտամունքը․ մերժե՛ք բռնապետության սիմվոլները. Քրիստինե Վարդանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ երիտասարդնե՛ր, նայե՛ք այս պատկերին ու լավ հիշեք այն։ Սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է։ «Չկա Հայաստան առանց Փաշինյան»… Լո՞ւրջ։ Սա այն նույն ձեռագիրն է, որով կառուցվել են պատմության բոլոր բռնապետությունները՝ Ստալինից մինչև Հյուսիսային Կորեա։ Երբ պետությունը նույնացվում … Read more

Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասվում իշխանության ծրագրում. Տիրատուր քահանա Սարդարյան

Տիրատուր քահանա Սարդարյանի հրապարակումը. «Քաղաքական տեքստերի մեջ երբեմն հանդիպում են այնպիսիները, որոնք իրենց իրական նպատակը բացահայտում են ոչ այնքան ուղիղ հայտարարություններով, որքան լեզվով, որով փորձում են այն ծածկել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թվականի ապրիլի 3-ի ընտրական ծրագրի 10-րդ կետը այդպիսի տեքստ է։ Առաջին հայացքից այն ներկայացվում է որպես «արժեքահեն հասարակության» մասին դրույթ։ Բայց նրա ներքին … Read more