Մյասնիկյան պողոտայում ժայռաբեկորներից հսկայական քարեր են թափվել՝ հայտնվելով երթևեկելի գոտում

11 Փետրվարի, 2026 Այսօր՝ փետրվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտում տեղեկություններ են ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում ժայռաբեկորներից քարերը թափվել ու հայտնվել են հետիոտնի համար անցման վայրում և ճանապարհին՝ երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի … Read more

Մյասնիկյան պողոտայում ժայռաբեկորները պոկվել և ընկել են երթևեկելի հատվածին (տեսանյութ)

Քարաթափում Մյասնիկյան պողոտայում․ քիչ առաջ հսկա ժայռաբեկորները պոկվել են և ընկել ճանապարհի երթևեկելի հատվածին։ Այս մասին հայտնել է լրագրող Թաթուլ Հակոբյանը, որը նաև տեսանյութ է հրապարակել․ «Մյասնիկյան պողոտա, քարաթափում այն պահին, երբ անցնում էի։ Հետո նկատեցի, որ իմ մեքենայի դիմապակին է վնասվել»,- գրել է նա։