Թուրքիան և Մեծ Բրիտանիան Անկարայում ստորագրել են պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր

Թուրքիան և Մեծ Բրիտանիան Անկարայում ստորագրել են անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր: Ավելի վաղ հայտնել էինք, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում պաշտպանական արդյունաբերության ֆորումի ժամանակ ստորագրվել են առնվազն 50 միլիարդ դոլարի համաձայնագրեր։ Ըստ հրապարակման՝ պայմանագրերը ներառում են ՀՕՊ համակարգերի, անօդաչու թռչող սարքերի ձեռքբերում, սպառազինության և ռազմական տեխնիկայի ոլորտում համատեղ նախագծերի իրականացում։

ԵՄ նվերը Հայաստանին․ նպատակը՝ անվտանգություն, սահմանազատում և ենթակառուցվածքներ

2025-ի դեկտեմբերին Հայաստանն ու ԵՄ-ն ստորագրել են երկկողմ գործընկերության օրակարգի փաստաթուղթը, որի շրջանակում խաղաղության ու Հայաստանի դիմացկունության ամրապնդման համար Եվրոպական հանձնաժողովը նախատեսում է 15 մլն եվրո հատկացնել։ Ծրագիրը ներառում է նաև ականազերծման աշխատանքներն ու անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերումը։ Այդ շրջանակում Հայաստանն արդեն ստացել է առաջին մեծ «ծանրոցը»։ Օգնությունը Հայաստանի կառավարությանը փոխանցելու համար Երևանում են Եվրոպական հանձնաժողովի … Read more

«Ուժեղ Հայաստան» դաշինքի 105 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 8-ի հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված թվով 105 թեկնածուների գրանցումները։ Դիմումներն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ են եղել։ Կից՝ ինքնաբացարկ ներկայացրած անձանց տվյալները «Ուժեղ Հայաստան» … Read more

«Տարածաշրջանային ռեսուրսը լիովին բավարար է, որ Հայաստանը էներգետիկ ոլորտում նոր դիրք գրավի»․ Իրանի դեսպան

Թշնամին ֆիզիկապես ոչնչացրեց Իրանի հոգևոր առաջնորդին, սակայն նա չգիտի, որ հերոսապատումը չի մահանում․ այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի միտք է արտահայտել ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Նա հայտարարել է, որ այս օրերին Իրանի ժողովուրդը ցույց է տալիս իր համախմբվածությունը։ Նա հիշեցրել է, որ Իրանի հոգևոր առաջնորդին վերջին հրաժեշտը տալու համար 41 երկրների ղեկավարներ են այցելել … Read more

Մարիա Կարապետյանը ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ (տեսանյութ)

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը 57 երկրի պատգամավորներից ստանալով ամենաշատ քվեներ՝ 119 քվե, ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ։ Այս մասին տեղեկանում ենք պատգամավորի Ֆեյսբուքի էջից:

«Ռոյթերսն» անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը – Live News

Միջազգային հեղինակավոր Reuters գործակալությունը անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը՝ ներկայացնելով Հայաստանի իրավապահների իրականացրած գործողություններն ու դրանց քաղաքական արձագանքը։ Աղբյուրը Ծառուկյանին ներկայացնում է որպես պրոռուսական կուսակցության առաջնորդ։ Հրապարակման մեջ նշվում է, որ երեկ բավարարել է քննիչների միջնորդությունը և Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառել երկու ամսով նախնական կալանք՝ նշելով, որ նրան կասկածում են առանձնապես խոշոր … Read more

Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս չեմ դասավանդելու ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան

Իրազեկում եմ հանրությանը, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությամբ ստացել եմ ծանուցում առ այն, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում։ Այս մասին գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Ինձ համար ակնհայտ է, որ այս որոշումը պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ ու հանրային ակտիվությամբ, քանի որ ինձ չի ներկայացվել և չէր էլ կարող ներկայացվել … Read more

Խաղեր տվողներ, փորձվեք՝ Արցախի պետական ինստիտուտը չկարողանաք պահել (տեսանյութ)

«Վերածնվող Արցախ» շարժման հիմնադիր Անաստաս Իսրայելյան։ Հարցազչոիյցն ամբողջությամբ դիտեք այստեղ  

ԿԸՀ-ն չի քննի Գագիկ Ծառուկյանի և «Ուժեղ Հայաստան»-ի անդամների գործով միջնորդությունները

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո ՀՀ գլխավոր դատախազությունից ստացել էր պատգամավորի թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, որոշների դեպքում էլ՝ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդություններ։ Այդ միջնորդությունները ԿԸՀ-ն չէր քննել աշխատանքային ծանրաբեռնվածության՝ ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկման հանգամանքով պայմանավորված։ Հանձնաժողովը հուլիսի 8-ի հերթական նիստում որոշել է դրանք վերադարձնել ՀՀ գլխավոր … Read more

ԵՄ-ը նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցել – Live News

Եվրոպական միությունը նախատեսում է Հայաստանում կառուցել երեք սահմանային անցակետ, իսկ այդ ծրագրերի իրականացման առաջին նախապայմանը կլինի տարածքների ականազերծումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը՝ ներկայացնելով ԵՄ-ի կողմից Հայաստանին նվիրաբերված ժամանակակից ականազերծման մեքենան։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք մեքենան կծառայի՞ միայն սահմանամերձ բնակչության անվտանգությանը, թե՞ … Read more