Ակնկալվում է ունենալ էքսկլուզիվ հարաբերություններ, որի հետ համաձայն չենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի մասին

ԵԱՏՄ-ի մասով երբեք չեմ խուսափել գնահատականներ տալուց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բուն թեման այն է, որ ակնկալվում է ունենալ  էքսկլուզիվ հարաբերություններ, որի հետ մենք համաձայն չենք, մնացածն արդեն ապրանքների ներմուծման և արտահանման հետ կապված խնդիրն է, որին պատրաստվելը մենք չենք կապում այս իրավիճակի հետ։ Այսպես, թե այնպես մենք մեր … Read more

Գևորգ Պապոյանը հանդիպել է Իրանի գյուղատնտեսության նախարարի տեղակալին • Tribune.am

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 13-ին Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում անցկացվող Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի յոթերորդ նիստի շրջանակում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսական ջիհադի նախարարի տեղակալ Աքբար Ֆաթհիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպման սկզբում Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում առկա է … Read more

Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են կատարել Հայաստանի տարածքում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հաստատեց, որ ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են կատարել Հայաստանի տարածքում: «2025 թվականի սեպտեմբերի 5-ին  այդ մասին եղել է մամուլի հաղորդագրություն. որ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը և աշխատանքային պրոցեսներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի տարածքում: Եվս մեկ այց էլ է եղել, որի մասին … Read more

Ալեն Սիմոնյանը կփոխարինի Արմեն Գրիգորյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում (PAN.am)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ավարտին հայտնել է, որ որոշում է ընդունել Անվտանգության խորհրդի քարտուղարի փոփոխություն իրականացնելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Արմեն Գրիգորյանն ԱԽ քարտուղարի կարգավիճակով վերջին անգամ է մասնակցել Կառավարության նիստին։ Փաշինյանի որոշմամբ՝ Ալեն Սիմոնյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար։ «Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով` Ալեն Սիմոնյանին … Read more

Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան 

13 Օգոստոսի, 2026 Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ։ Ազգային ժողովի աշխատանքներին չի կարողանում մասնակցել մեր գործընկեր Արթուր Սարգսյանը, որովհետև այս իշխանություններին ծառայող դատավորը շարունակում է նրան ապօրինի կալանքի տակ պահել։ Այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ շեշտելով, որ կլքի նիստերի դահլիճը ժամը 15։00-ին, քանի որ Շենգավիթի նստավայրում շարունակվելու է Բագրատ Սրբազանի … Read more

Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով

Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով: «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- նշված է ՊՆ հաղորդագրությունում։