Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորել է (PAN.am)

ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է երկու ամսով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Գրիգորյանը ձերբակալվել էր օգոստոսի 13-ի վաղ առավոտյան։ Հակակոռուպցիոն դատարանում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատական նիստը սկսվել է ժամը 19։30-ին և շարունակվել է 4․5 ժամ, հայտնում է Sputnik Արմենիան: Հակակոռուպցիոն դատարանը տեղեկացրել է, որ Մարտուն … Read more

Փաշինյանը ծաղրում է նրանց, ովքեր զգուշացնում են՝ երկիրը գլորվում է դեպի կործանում. Արման Աբովյան

Փաշինյանը կատակում է՝ հաճույքով ծաղրելով այն մարդկանց, ովքեր իրավացիորեն զգուշացնում են «Սթափվե՛ք, մարդիկ, մենք գլորվում ենք դեպի կործանում»: Այս մասին գրել է ԲՀԿ անդամ, վերլուծաբան Արման Աբովյանը: «Երեկ, երբ լսեցի Փաշինյանի ծաղրական մեկնաբանությունները այն կանխատեսումների վերաբերյալ, թե երկիրը գլորվում է դեպի անդունդ , իսկ Հայաստանի շուրջ իրավիճակը զարգանում է ամենավտանգավոր սցենարով, ինձ մոտ անհանգստացնող դեժավյուի զգացում … Read more

Վարդապետյանը բողոքարկել է Միքայել սրբազանի գործով որոշումը (PAN.am)

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի՝ հունիսի 25-ին ընդունած որոշման դեմ։ Այդ մասին հայտնել է Միքայել սրբազանի պաշտպանների թիմը։ Գլխավոր դատախազը խնդրել է բեկանել Աջապահյանի տնային կալանքը վերացնելու որոշումը: «ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ … Read more

Գևորգ Պապոյանը Ալմաթիում հանդիպել է Ղազախստանի գյուղատնտեսության նախարարի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 13-ին Ալմաթիում հանդիպել է Ղազախստանի գյուղատնտեսության նախարար Այդարբեկ Սապարովի հետ։ Այս մասին հայտնում են նախարարությունից։ «Կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման, փոխադարձ առևտրաշրջանառության ավելացման, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման և ժամանակակից ագրոտեխնոլոգիաների ու փորձի փոխանակման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ոռոգման համակարգերի, անասնաբուծության և գյուղատնտեսական … Read more

Մարտուն Գրիգորյանը իշխանության ցուցումով կալանավորվեց. Աբրահամյան • Tribune.am

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ Մարտուն Գրիգորյանի երկամսյա կալանավորումը տեղի է ունեցել իշխանության ցուցումով։ «Իշխանության ցուցումով՝ Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվեց: Ճիշտ է՝ նմանատիպ դատական գործընթացների ելքը բոլորս էլ գիտենք, բայց դե, մի տեսակ սպասողական կեցվածքով՝ սովորույթի ուժով, գնում ենք: Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի … Read more

Մարտուն Գրիգորյանին կալանավորեցին • Tribune.am

Դատարանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է կալանք՝ երկու ամիս ժամկետով։ Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Ավելի վաղ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ ընտրական հանցագործության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցը լուծելու նպատակով … Read more

Մեքքայի պաշտպանական դաշինքը  Թեհրանի դեմ ուղղված զսպման միջո՞ց, թե՞ ներքին անվտանգության կառուցակարգ  

Ակնհայտ է, որ Մեքքայում երեք կարեւոր իսլամական տերությունների միջեւ  նոր պաշտպանական դաշինքը  ստորագրվել է այնպիսի պայմաններում, երբ Իրանի եւ ԱՄՆ-ի պատերազմից հետո տարածաշրջանը կանգնած է անվտանգության նոր ճգնաժամի առաջ։ Թեեւ համաձայնագիրը պաշտոնապես ուղղված չէ որեւէ երկրի դեմ, դրա ստորագրման ժամանակը՝ Պարսից ծոցի երկրների՝ Իրանի հրթիռային կարողությունների եւ տարածաշրջանում ԱՄՆ-ի դերի վերաբերյալ աճող մտահոգությունների ֆոնին, անխուսափելիորեն … Read more