Բելգիայում ՀՀ դեսպանատունը չեղարկել է քաղաքացիության հարցերով ժամադրությունները

6 հունվարի 2026 – 13:44 AMT PanARMENIAN.Net – Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը հայտնել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից հետո «ՀՀ քաղաքացիության շնորհման կամ դադարեցման» գործընթացի համար սահմանված ժամադրությունները չեղարկվել են՝ պայմանավորված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելով։ «ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմում ներկայացնելու համար … Read more

Մայր Աթոռում Սբ Ծննդյան պատարագը մատուցվել է Գարեգին Բ-ի գլխավորությամբ․ Փաշինյանը Սբ Գրիգոր Լուսավորիչում էր

6 հունվարի 2026 – 13:37 AMT PanARMENIAN.Net – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ ծննդյան պատարագ է մատուցվում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի գլխավորությամբ։ Պատարագին ներկա են եղել նաև մի շարք նախկին պաշտոնյաներ ու ընդդիմադիր գործիչներ, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը կնոջ հետ, ինչպես նաև նույն խմբակցությունից Արթուր Խաչատրյանը, … Read more

Մադուրոն և նրա կինը առաջին անգամ կանգնել են Նյու Յորքի դաշնային դատարանի առաջ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, որոնք անցած շաբաթ ամերիկյան ուժերի կողմից ձերբակալվել և տեղափոխվել էին Միացյալ Նահանգներ, առաջին անգամ կանգնել են Նյու Յորքի դաշնային դատարանի առաջ։ Մադուրոն մեղադրվում է նարկոահաբեկչության, կոկաինի վաճառքի, ինչպես նաև Միացյալ Նահանգներին վնաս հասցնելու մտադրության համար: Մադուրոն և նրա կինը դատարանում հայտարարել են, որ չեն … Read more

Թրամփն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են իրադրությունը Սիրիայում և Գազայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել են հեռախոսով․ հայտնում են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։ Առողջնորդները քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ իրադրությունը Վենեսուելայում և Գազայում։ Ինչպես գրում է Anandolu գործակալությունը, հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը գուշացրել է, որ ազգերի ինքնիշխանության խախտումը, միջազգային իրավունքի անտեսումը ռիսկային քայլեր են, որոնք … Read more

Տեր Գուսան վարդապետ Ալճանյանը միացել է կաթոիկոսին դեմ դուրս եկած հոգևորականներին

6 հունվարի 2026 – 12:50 AMT PanARMENIAN.Net – Շվեյցարիայում Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ողջունել է ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների կողմից եկեղեցու բարենորոգման Համակարգող խորհրդի ստեղծումը՝ հայտարարելով, որ միանում է այս նախաձեռնությանը, ընդունում է հրապարակված հռչակագրի բովանդակությունը և ներկայացված ճանապարհային քարտեզը։ Նա պատրաստակամություն է հայտնել լիարժեքորեն … Read more

Նիկոլը Հովհաննավանքից հետո 2-րդ եկեղեցին է օկուպացնում․ Սյուզի Բադոյան

Նիկոլը Հովհաննավանքից հետո 2-րդ եկեղեցին է օկուպացնում` այն էլ Սուրբ Ծննդյան օրով Այսօր առավոտից լարված իրավիճակ էր Թալինում միջադեպ է հրահրում ՆԳՆ-ն Թալինի ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանի ուղիղ մասնակցությամբ թույլ չի տվել ոստիկանությունը օծյալ քահանա Տեր Հայկին մտնել եկեղեցի եւ Սուրբ Օրով պատարագի ծեսը մատուցել Երկար լարվածությունից հետո եկեղեցականը Որոշել է իր հոտով շարժվել դեպի … Read more

Թալինում համայնքապետն ու իր աջակիցները թույլ չեն տվել քահանային եկեղեցի մտնել

6 հունվարի 2026 – 12:21 AMT PanARMENIAN.Net – Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում լարված մթնոլորտ է ստեղծվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, որոնց ղեկավարում է համայնքապետ Տավրոս Սափեյանը, թույլ չեն տվել Արագածոտնի թեմի քահանաներին մուտք գործել եկեղեցի։։ Տավրոս Սափեյանն ասել է՝ թույլ չեն տալու, որ տեր Հայկը ներս մտնի եկեղեցի, քանի որ Սուրբ ծննդյան պատարագն անցկացվելու … Read more