Թալինի եկեղեցում տեղի ունեցողը պատարագ չէ, իսկ խոչընդոտումը՝ քրեորեն պատժելի. Տիգրան Աբրահամյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հրապարակմամբ անդրադարձել է Թալինի եկեղեցում ստեղծված իրավիճակին՝ այն որակելով որպես ապօրինի գործընթաց։ «Իշխանության զոռբայությամբ, Թալինի Եկեղեցում կարգալույծ եղածի կողմից անցկացվող միջոցառումը պատարագ չի կարող համարվել, իսկ հոգևորականների մուտքը Եկեղեցի կամ այնտեղ պատարագի անցկացմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի է: Ըստ այդմ` տեղի իշխանությունների խմբակը, Թալինի եկեղեցում գտնվող ոստիկաները, գործում են օրենքից … Read more

PressMedia.am | Եկեղեցու թուլացման քաղաքական գինը

Քաղաքականություն 6 Հունվար, 2026 10:01 Հայ Առաքելական Եկեղեցու դեմ գործող իշխանությունների սկսած հալածանքները վաղուց դուրս են եկել հայտարարությունների և հռետորաբանության շրջանակներից՝ վերածվելով քրեական գործերի, ձերբակալությունների և համակարգված ճնշման։ Շատ փորձագետների համոզմամբ՝ այստեղ նպատակը միայն ընդդիմադիր ձայները լռեցնելը չէ։ Խոսքը հայ ազգային ինքնության առանցքային սյուներից մեկի հետևողական թուլացման … Read more

NewsArm.live | Եկեղեցու թուլացման քաղաքական գինը

 Քաղաքականություն 6 Հունվար, 2026 10:01 Հայ Առաքելական Եկեղեցու դեմ գործող իշխանությունների սկսած հալածանքները վաղուց դուրս են եկել հայտարարությունների և հռետորաբանության շրջանակներից՝ վերածվելով քրեական գործերի, ձերբակալությունների և համակարգված ճնշման։ Շատ փորձագետների համոզմամբ՝ այստեղ նպատակը միայն ընդդիմադիր ձայները լռեցնելը չէ։ Խոսքը հայ ազգային ինքնության առանցքային սյուներից … Read more

Հայ եկեղեցին չի վախեցել անցյալում և չի վախենա նաև այսօր․ Արագածոտնի թեմի առաջնորդ

2025 թ․ դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցածը բացահայտ, գիտակցված և համակարգված սրբապղծություն էր՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա նվիրական կարգի, սրբավայրի անձեռնմխելիության և հավատավոր ժողովրդի հոգևոր արժանապատվության դեմ. կալանավայրից փոխանցված հայտարարության մեջ նշել է Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։ «Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի և կարգալույծ Արամայիս Թախմազյանի կողմից … Read more

Ալիևի «ռեալպոլիտիկն» ընդդեմ Փաշինյանի «իրավական» կարգավորման. Սուրեն Սուրենյանց

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ «Զանգեզուրի միջանցքի բացումն արդեն հաստատել է ԱՄՆ նախագահը, իսկ անվանումը կարող է փոխվել, սակայն էությունը մնում է նույնը», պետք է դիտարկել որպես Բաքվի ռազմավարական մոտեցման հստակ արտահայտություն հետպատերազմյան տարածաշրջանային կարգավորման հարցում։ Այդ մոտեցումը հիմնված է ուժային հարաբերակցության, արտաքին քաղաքական հենարանների և ռեալպոլիտիկի տրամաբանության վրա։ Ալիևի հայտարարության բովանդակությունը … Read more

Փաշինյանի առաջնորդած ուխտերթի մասնակիցները՝ թռչնի թռիչքի բարձրությունից․ Ալիկ Ալեքսանյանը լուսանկար է հրապարակել

Փաշինյանի առաջնորդած ուխտերթի մասնակիցները՝ թռչնի թռիչքի բարձրությունից։ «Մեր ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Դուք մենակ եք, մենակ եք, մենակ եք»։

Առողջապահության ոլորտի բյուջեն այս տարի ավելացել է՝ հասնելով 220 մլրդ դրամի․ ՀՀ վարչապետ

2026–ին առողջապահության ոլորտի բյուջեն ավելացել է՝ հասնելով 220 մլրդ դրամի․ այսօր առողջապահության նախարարությունում այս արձանագրումն արել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

Տնտեսական և տրանսպորտային տեսանկյունից պարտվողներ չեն լինի. Ալիև

Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում իրականացվող շինարարական աշխատանքներին զուգահեռ ենթակառուցվածքային աշխատանքներ կկատարվեն նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Այդ մասին հունվարի 5-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա խոսքերով՝ Հայաստանը միայն կշահի դրանից․ «Հայաստանը կարող է և դուրս կգա ներկայիս փակուղային վիճակից։ Կբացվեն ճանապարհները Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Կբացվեն ճանապարհներ … Read more

Թրամփի հայտարարությունը լիովին անընդունելի է. Գրենլանդիայի վարչապետ

Նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտարարել է, որ Գրենլանդիան ԱՄՆ-ին հարկավոր է ազգային անվտանգության տեսանկյունից՝ հաշվի առնելով դրա ռազմավարական նշանակությունը: «Այժմ Գրենլանդիայի շուրջ ռուսական և չինական նավեր են», – ասել է Թրամփը: Նրա կարծիքով՝ Եվրոպական միության շահերից ևս բխում է, որ Գրենլանդիան անցնի Միացյալ Նահանգների տիրապետության տակ:   Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենն, … Read more

Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահը միացել է Փաշինյանի նախաձեռնությանը

Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հայ Առաքելական Եկեղեցում ընթացող զարգացումներին և իր դիրքորոշմանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առիթով հարգանքների հավաստիքն է հայտնել Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանին։ «Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ հաւատարիմ ու նուիրեալ զաւակներ, Երկար տարիներ ծառայելով Երուսաղէմի Պատրիարքութեան Սրբոց Յակոբեանց միաբանութեան, մատուցելով բոլորանուէր … Read more