Ճապոնիայի վարչապետը որոշել է խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրություններ անցկացնել

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին որոշել է արձակել խորհրդարանի ստորին պալատը և փետրվարի 8-ին արտահերթ ընտրություններ է նշանակել: Տակաիչին հայտարարել է, որ վտանգի տակ է դնում իր աշխատանքը և ձգտում է քաղաքացիների քվեարկությանը դնել հարցը՝ արդյոք ինքը պետք է մնա Ճապոնիայի վարչապետի պաշտոնում: Խորհրդարանի ստորին պալատը կարձակվի հունվարի 23-ին՝ այս տարվա խորհրդարանական նստաշրջանի բացման … Read more

Քաղբանտարկյալներ՝ Փաշինյանի Հայաստանում • Tribune.am

Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը Նիկոլ Փաշինյանի կողմից Եկեղեցու վրա հարձակումը և քրիստոնյա քաղբանտարկյալներ պահելը բացատրում է միայն նրա քաղաքական թուլությամբ։ «Սամվել Կարապետյանի գործը զուտ քաղաքական է, իսկ այսպիսի անօրինությունները ձեռնտու են միայն Հայաստանի թշնամիներին։ Մենք թույլ չենք տա, որ այս խայտառակությունն աննկատ մնա»,-նշել է Ամստերդամը։

Երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի վրա ցանկացած հարձակում պատերազմ է իրանցի ժողովրդին. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախազգուշացրել է, որ երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի վրա ցանկացած հարձակում կդիտարկվի որպես պատերազմի հայտարարում իրանցի ժողովրդին: Նա նաև հայտարարել է, որ Վաշինգտոնի և նրա դաշնակիցների պատժամիջոցների պատճառով է երկրում տնտեսական ծանր իրավիճակ ստեղծվել: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Politico-ին հայտնել էր, որ ժամանակն է Իրանում նոր ղեկավարություն փնտրել: … Read more

ԵՄ-ն մտադիր է ԱՄՆ-ի հետ Գրենլանդիայի վեճը լուծել դիվանագիտական ճանապարհով. Bloomberg

Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել է, որ ԵՄ ղեկավարները մտադիր են Գրենլանդիայի ճգնաժամը ԱՄՆ-ի հետ լուծելու համար նախ օգտագործել դիվանագիտական ​​միջոցները, նախքան ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելը։ Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել էր ԵՄ արտակարգ գագաթնաժողով հրավիրելու որոշման մասին՝ Գրենլանդիան գրավելու՝ ԱՄՆ ծրագրերի հետ կապված լարվածության պատճառով։ Bloomberg-ի … Read more

ԱԺ վերջին նստաշրջանը թեժ է մեկնարկել

Երգ, գրկախառնություններ, համբույրներ․ Ազգային ժողովի 2026 թվականի առաջին նիստը Քաղաքացիական Պայմանագիրն այսպես էր սկսել, բայց հետո եկավ ընդդիմությունն, ու սկսվեցին փոխադարձ մեղադրանքներն ու թեժ քննարկումները։ Ու քանի որ սա այս գումարման ԱԺ–ի վերջին նստաշրջանն է, Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ԱԺ նախագահից փորձեց պարզել, թե 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցն ինչու ԱԺ չի ներկայացվելու։

Վարչապետը եկեղեցու գործերին խառնվելու իրավունք չունի. հարցում Լոռիում

Լոռիում անցկացված հարցման ժամանակ բնակիչները մտահոգություն են հայտնել եկեղեցի-պետություն լարված հարաբերությունների վերաբերյալ: Հարցվածների գերակշիռ մասը խիստ քննադատաբար է մոտեցել իշխանության կողմից եկեղեցական հարցերին միջամտելու փորձերին՝ համարելով դա սահմանադրական կարգի և դարավոր ավանդույթների խախտում։ «Եկեղեցին անձեռնմխելի է»,- նշել է բնակիչներից մեկը: «Ոչ ոք իրավունք չունի խառնվելու եկեղեցու գործերին»,- ասել է հարցման մեկ այլ մասնակից: Անդրադառնալով կաթողիկոսի … Read more

Խոր վշտով տեղեկացա Իսպանիայում տեղի ունեցած ողբերգական պատահարի մասին. Փաշինյանը՝ Սանչեսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին՝ Կորդոբա նահանգում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: Ցավակցական հեռագրում ասված է. «Խոր վշտով տեղեկացա Իսպանիայի Թագավորության Կորդոբա նահանգում տեղի ունեցած ողբերգական պատահարի մասին, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցության և վշտակցության խոսքեր … Read more

Ես այժմ պարտավորված չեմ մտածել բացառապես խաղաղության մասին. Թրամփ

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից նամակ ստանալու փաստը, որում ամերիկացի առաջնորդը նշել է, որ այլևս պարտավորված չի զգում «մտածել բացառապես խաղաղության մասին»՝ Նորվեգիայի կողմից իրեն Նոբելյան խաղաղության մրցանակ չշնորհելու որոշման պատճառով։ «Հաշվի առնելով, որ Ձեր երկիրը որոշել է ինձ Նոբելյան մրցանակ չտալ այն բանի համար, որ ես … Read more

Կաշառք ստանալու պահին ՊԵԿ-ի երկու օպերլիազոր է ձերբակալվել

19 հունվարի 2026 – 18:59 AMT PanARMENIAN.Net – Կաշառք ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2 գլխավոր օպերլիազորներ։ Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է Sputnik Արմենիան: «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազորներ»,- տեղեկացրել են կոմիտեից` նշելով, որ … Read more

Թաց-լիզինգի պայմանագրով օդանավեր օգտագործած ավիաընկերությունները կարող են օգտվել պետտուրքի վճարումից ազատվելու արտոնությունից. նախագիծ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: Նշվել է, որ 2019 թվականից նոր ուղղություններով չվերթ իրականացնելիս ավիաընկերութուններն ազատվում են ֆիզիկական անձանց համար նախատեսված օդի տուրքից: Այդ կանոնի կիրառման արդյունքում ընդարձակվել է … Read more