Ադրբեջանն ասել է՝ ես այս տարածքով պետք է գնամ ու հայի դեմք չպետք է տեսնեմ, իրականացրել են․ Աննա Գրիգորյան 

26 Հունվարի, 2026

Իշխանությունները փորձ են անում «Թրամփի ուղի» ծրագիրը ներկայացնել որպես աննախադեպ հաջողություն, պատմական իրադարձություն, Հայաստանի թռիչքաձև տնտեսական աճ ապահովելու հնարավորություն, բայց ես ուզում եմ, որ մենք ավելի խորքից գանք և հասկանանք, թե իրականում սա ինչ պրոեկտ է: Այս մասին Աբովյան քաղաքում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Ընդհանրապես տասնամյակներ շարունակ քննարկվել է Սյունիքով ինչ-որ ճանապարհի հնարավորությունների մասին: Եթե դեռ 2001 թվականին Քի Վեսթում քննարկվում էր Արցախը Լաչինով Հայաստանին միացնելու և Նախիջևանը Ադրբեջանին կապող ճանապարհ, որ էստակադաներով էր լինելու և մեր տարածքային ամբողջականությունը չէր խաթարվելու, ապա այսօր մենք ունենք ընդհանրապես այլ իրականություն: Արցախը հանձնված է, Լաչինը չկա, բայց դեռ շարունակվել են բանակցությունները այս ճանապարհի մասով և նույնիսկ այն տրամաբանությամբ չի, որ մենք կարողանանք հասկանանք մենք ամբողջությամբ վերահսկողություն ունենալու ենք այդ ճանապարհի վրա, թե չենք ունենալու: Չոր հաշվարկով, շատ չոր հաշվարկով ստացվում է, որ Ադրբեջանը ստացել է անխոչընդոտ ճանապարհ, իր հիմնական ցանկությունը, որպեսզի թյուրքական աշխարհը կարողանա անխոչընդոտ միմյանց հետ կապ ունենա: Եվ այսօր Ադրբեջանի հիմնական պահանջը, որ Հայաստանի Հանրապետությունում հայի անուն, ազգանունով, դեմքով մարդ չպետք է հանդիպի, իրականություն է դարձել»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment