Սարկաստիկ. «Փամփո՞ւշտ ալ չունիք»… – Ազգ

Այս հոդվածի վերնագիրը կարող էր եւ լինել «Կանդալների սկանդալը» կամ նման մի բան, քանզի վերաբերում է հայրենի մեր ոստիկանության ոչ պրոֆեսիոնալ լինելու հարցին, որը գալիս է դեռ սովետական անցյալից, ասենք՝ նախորդ դարի 60-ական թվականներից, այսինքն հին, տոկուն արմատներ ունի։ Փամփուշտ չունենալու պատմությունը այդ օրերին տարածված մի անեկդոտից, հնաբնակ հայաստանցիներին ծանոթ, եւ պատմում է ամեն ինչից … Read more

Մեքքայի պաշտպանական դաշինքը  Թեհրանի դեմ ուղղված զսպման միջո՞ց, թե՞ ներքին անվտանգության կառուցակարգ  

Ակնհայտ է, որ Մեքքայում երեք կարեւոր իսլամական տերությունների միջեւ  նոր պաշտպանական դաշինքը  ստորագրվել է այնպիսի պայմաններում, երբ Իրանի եւ ԱՄՆ-ի պատերազմից հետո տարածաշրջանը կանգնած է անվտանգության նոր ճգնաժամի առաջ։ Թեեւ համաձայնագիրը պաշտոնապես ուղղված չէ որեւէ երկրի դեմ, դրա ստորագրման ժամանակը՝ Պարսից ծոցի երկրների՝ Իրանի հրթիռային կարողությունների եւ տարածաշրջանում ԱՄՆ-ի դերի վերաբերյալ աճող մտահոգությունների ֆոնին, անխուսափելիորեն … Read more

«Մեքքայի պաշտպանական դաշինքի» ռազմաքաղաքական եւ դիվանագիտական հետեւանքները Հայաստանի համար

Թուրքիայի, Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ ռազմաքաղաքական համագործակցության խորացումը կարող է փոխել ոչ միայն Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Ասիայի, այլեւ Հարավային Կովկասի ուժերի հարաբերակցությունը։ Հայաստանի համար խնդիրը հատկապես զգայուն է, քանի որ այս երեք երկրներից երկուսը՝ Թուրքիան եւ Պակիստանը, տարիներ շարունակ հանդես են եկել Ադրբեջանի նկատմամբ ընդգծված աջակցությամբ, իսկ Անկարան շարունակում է չհաստատել Հայաստանի հետ … Read more

Ֆրանսիական թերթերը պահանջում են, որ Google- ը վճարի իրենց – Ազգ

Ֆրանսիայում տպագրվող մոտ 300 թերթ համատեղ բողոք է ներկայացրել երկրի մրցակցային մարմնին՝ Google ինտերնետային կոնցեռնի ԱԲ (արհեստական բանականության)այն գործառույթի վերաբերյալ, որը, լրատվամիջոցների կարծիքով, իրենց համար անբարենպաստ վիճակ է ստեղծում: Նշված գործառույթը նորություններն ու տեղեկատվությունը ցուցադրում է արհեստական բանականության կազմած ամփոփագրում, որը մասամբ հիմնված է թերթերի մատուցած լրատվության վրա: Օգոստոսի 12-ին վերոհիշյալի մասին ծանուցեց «Դոյչլանդֆունկը»՝ իրազեկելով … Read more

«Կաթոլիկներիս բարոյական պարտականությունն է համերաշխություն ցուցաբերել Հռոմի 4 քահանայապետերի ընկերոջը՝ Գարեգին Բ-ին»

Գերմանալեզու լրատվամիջոցները՝ «Շպիգելը», n-tv-ին, t-online-ը, բնականաբար կաթոլիկական առցանց ԶԼՄ-ները (kath.ch, kath.net, katholisch.de եւ այլն) օգոստոսի 7-ին եւ հետագա օրերին անդրադարձան օգոստոսի 7-ին Վաղարշապատի դատարանում Գարեգին Բ-ի եւ 6 այլ եպիսկոպոսների դատավարությանը՝ որակելով այն հայոց եկեղեցու պատմության մեջ «աննախադեպ»։ Domradio-ն վերնագիր էր դարձրել կաթողիկոսի հանդեպ հայ ժողովրդի մեծ հատվածի վերաբերմունքը՝ «Ծափահարություն դատարանի բակում», իսկ մյուս լրատվամիջոցները … Read more

Թուրքիայի եւ Իսրայելի հատուկ ծառայութունների առճակատումը տարածաշրջանում – Ազգ

Հետախուզությունը դա տեղեկատվություն ստանալու կազմակերպված միջոցառումների համակարգ է։ Տեղեկատվությունը պետք է ստուգվի բոլոր մանրամասներով, համակարգվի մեկ հստակ եւ մեծ ամբողջության մեջ, որը հնարավորություն կտա կանխատեսել իրադարձությունների ընթացքը։ Մառախուղի միջով ուրվագծել ապագան։ Թուրքիայի ազգային հետախուզության ( MIT – Milli Istihbarat Teşkilatı) ղեկավարության նախաձեռնությամբ, այդ կառույցում արդեն մի քանի տարի է, ինչ հիմնադրվել է հակա «Մոսսադ» (“Mossad” … Read more

«Ադրբեջանն արդեն Հայաստանին փոխարինել է Ռուսաստանի մթերային շուկայում» – Ազգ

Հայկական ապրանքների մեծ մասի Ռուսաստան ներմուծման արգելքը որեւէ  ազդեցություն չի ունեցել երկրում խանութների ապրանքատեսականիի վրա, գրում է ռուսական «Ակցենտի» վերլուծական կենտրոնի կայքը։ Կենտրոնում հաշվարկել են, որ Հայաստանից ներմուծումն արագ փոխարինվել է Վրաստանից եւ որոշ չափով՝ Ադրբեջանից ներմուծմամբ։ Ադրբեջանական ապրանքների Ռուսաստան արտահանումը հունվար-հունիս ամիսներին, ինչպես նշվում է,  աճել է 3%-ով՝ գումարային արտահայտությամբ գերազանցելով 608 միլիոն դոլարը … Read more

«Կյանքն ինձ համար երկու երես ունի. հեռավորություն եւ  վերադարձ…» – Ազգ

Զրույց ամերիկահայ բանաստեղծ, ԱՄՆ Հայ գրողների միության անդամ Արմեն Փաշայանի հետ – Երբ գրում եք, ո՞ր երկրում եք լինում՝ իրական հայրենիքո՞ւմ, թե՞ հիշողության հայրենիքում։ – Իհարկե, հիշողության, քանի որ հուշերիս հետքերն եմ դրոշմում տողերիս, կյանքից ստացած տպավորությունները։ Հայրենիքից դուրս կարոտն ավելի է թանձրացնում ասելիքներս, կարեւորել տալիս ամեն մանրուք։ Իմ բանաստեղծական աշխարհում ես եմ՝ որպես խենթ … Read more

Ժո Կորբո. Ֆրանսիական ռեգգիի հայկական ձայնը – Ազգ

ԵՐԵՎԱՆ – Ժո Կորբոն (Ժորժ Օհաննեսյան) ֆրանսահայ երգիչ, երգահան եւ նկարիչ է։ Ծնվել է 1946-ին Մարսելում։ Ծննդավայրի եւ Փարիզի Գեղարվեստի բարձրագույն դպրոցներում ուսանելուց հետո 1971-ին հիմնել է «Ալբերը եւ նրա պոլիորկետիկ փողային նվագախումբը»։ Գրել է առաջին ֆրանսիական ռոք-օպերաներից մեկը՝ «Ռոքերների անեծքը»։ Հանդես է եկել բազմաթիվ փառատոներում, համերգասրահներում, ռադիոյի եւ հեռուստատեսության հաղորդումներում։ 1974-ից որպես նկարազարդող եւ … Read more

Եթովպիայի հայ համայնքի պահպանման համար ՀՀ-ն պետք է հետեւի Հունաստանի օրինակին

Եթովպիայի հայկական համայնքը թեեւ փոքր է, բայց մեծ դեր է խաղացել երկրի արդի պատմության մեջ: Մինչ դարեր շարունակ հայ դիվանագետներ եւ առեւտրականներ են այցելել Եթովպիա, 19-րդ դարի վերջերին էր միայն, նախքան Հայոց ցեղասպանությունը, որ ավելի կայուն հայկական առեւտրային համայնք է ստեղծվել Ադիս Աբեբայում, որը շուտով իր շարքերը լրացնելու էր Օսմանյան բռնություններից մազապուրծ հայերի հոսքով: Հայերը, … Read more