Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը վերադարձել է Երևանի «Փյունիկ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ընդհանուր առմամբ, Դաշյանը «Փյունիկում» անցկացրել է 98 խաղ՝ դառնալով 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
36-ամյա ֆուտբոլիստի նախորդ թիմը Երևանի «Նոան» էր, որի հետ 2024/25 թթ․ մրցաշրջանում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։