Սերբիայում սպասում են Թիկնիզյանին — Armsport.am

«Ցրվենա Զվեզդա» ֆուտբոլային ակումբը, որը պատրաստվում է հաջորդ մրցաշրջանին և Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլին, ակտիվորեն աշխատում է թիմի կազմն ուժեղացնելու ուղղությամբ: Այս համատեքստում ակումբի ուշադրության կենտրոնում է հայտնվել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով ներկայումս հանդես է գալիս Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբում: Ըստ ռուսական «Չեմպիոնատ» պարբերականի, սերբական ակումբը նոր, բարելավված առաջարկ է ներկայացրել Թիկնիզյանի տրանսֆերի … Read more

Ցրվենա Զվեզդան Թիկնիզյանի տրանսֆերի համար երկրորդ առաջարկն է արել Լոկոմոտիվին. ինչ է հայտնի

Սերբական «Ցրվենա Զվեզդան» երկրորդ պաշտոնական առաջարկն է ներկայացրել Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի համար։ Այս մասին հայտնում է Metaratings.ru-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ Սերբիայի գործող չեմպիոնները ներկայացրել են բարելավված առաջարկ՝ 1.7 միլիոն եվրո և 300 հազար եվրո՝ որպես բոնուս։ «Լոկոմոտիվը» դեռևս չի արձագանքել երկրորդ առաջարկին՝ ժամանակ խնդրելով դրա շուրջ մտածելու համար։ 2024/25 … Read more

Ցրվենա Զվեզդան որոշում է կայացրել Թիկնիզյանի վերաբերյալ — Armsport.am

«Ցրվենա Զվեզդան» պատրաստում է բարելավված առաջարկ Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի համար։ Չնայած նրան, որ սերբական ակումբը մտահոգված է խաղացողի՝ «երկաթուղայինների» կազմում պահեստայինի կարգավիճակով, մոտ ապագայում մայրաքաղաքային ակումբը նոր առաջարկ կստանա նրա համար, հայտնում է Sport-Express-ը։ Սերբական ակումբի ղեկավարությունը մտադիր է նաև պարզել, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել «Լոկոմոտիվի» հիմնական … Read more

Ինչո՞ւ է Լոկոմոտիվը մերժել Ցրվենա Զվեզդայի առաջարկը Թիկնիզյանի տրանսֆերի համար․ հայտնի են մանրամասները

Նոր տեղեկություններ են ի հայտ եկել Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդա» հնարավոր տեղափոխության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է RB Sport-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «երկաթուղայինները» հրաժարվել են վաճառել խաղացողին 2 միլիոն եվրոյով։ Աղբյուրի համաձայն՝ սերբական ակումբն առաջարկել է 1.3 միլիոն եվրո, իսկ ևս 700 հազարը՝ որպես բոնուսներ՝ Չեմպիոնների … Read more

Թիկնիզյանը կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի — Armsport.am

Metaratings.ru-ի փոխանցմամբ՝ սերբական «Ցրվենա Զվեզդան» պաշտոնական առաջարկ է պատրաստում «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի համար։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Լոկոմոտիվը» պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին երկու միլիոն եվրոյի դիմաց։ Ինքը՝ Թիկնիզյանը, սերբական կողմի հետ զրույցում, ցանկություն է հայտնել տեղափոխվել սերբական ակումբ, նշում է աղբյուրը։ Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվում» է հանդես գալիս 2021 թվականից։