«Համաձա՞յն եք լույսի ռուբիլնիկը տանք Ադրբեջանին». երկու երկրների էներգետիկ համակարգերի միացումը օգուտնե՞ր, թե՞ վտանգներ կբերի

Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միացումը օգուտնե՞ր, թե՞ վտանգներ կբերի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե խաղաղության ճանապարհով ընթացող երկու երկրների էներգետիկ համակարգերը միանշանակ միանալու են՝ փոխադարձ հնարավորություններ ստեղծելով թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի համար: «Թրամփի ուղով» էլեկտրահաղորդման գծերի և գազատարի կառուցման հարցը վարչապետ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել էր դեռ … Read more

ՎԶԵԲ-ի հետ ստորագրված վարկային համաձայնագրում փոփոխություն կկատարվի

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թ. ապրիլի 5-ին ստորագրված «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ծրագիրը նպատակ ունի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում ստեղծել աղբահանության ինտեգրված համակարգ: Ծրագրի շրջանակում ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև 2016 թ. ապրիլի … Read more

Պայմաններ կստեղծվեն Կապանի օդանավակայանը միջազգային դարձնելու համար

22 հունվարի 2026 – 15:55 AMT PanARMENIAN.Net – ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․» ընկերության միջև 2001 թվականին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի 5-րդ լրացման նպատակով ներկայացվել է որոշման նախագիծ, որը հավանության է արժանացել կառավարության նիստում: Որոշման նպատակն է ընդլայնել ՀՀ միջազգային օդանավակայանների թողունակությունը, բարելավել ենթակառուցվածքները, բարձրացնել սպասարկման որակը, ինչպես նաև ստեղծել պայմաններ՝ տեղական չվերթեր սպասարկող … Read more

Ժամանակավորապես արգելվել է «Գոլլանդեց» մթերքի ներմուծումը Հայաստան

Համաձայն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանի՝ ս/թ հունվարի 22-ից ժամանակավորապես արգելվում է «Վերշկովիյ ռայ» (Вершковий рай) ապրանքանիշի «Գոլլանդեց» (Голландец) սպիտակուցաճարպային մթերքի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն և տեղափոխումը (արտադրող՝ ԱԲԸ «Խմելնիցկայա մասլոսիրբազա» (Хмельницка маслосирбаза) Ուկրաինա, ներմուծող՝ «Մեգա Ֆուդ» ՍՊԸ (արտադրված 01․10․2025թ, պիտանիության ժամկետը՝ 30․03․2026թ)):   «Համաձայն հրամանի՝ ««Գոլլանդեց» (Голландец) սպիտակուցաճարպային մթերք» արտադրանքի այլ … Read more

ՀՀ դեսպանը Յուտայում տնտեսական և տեխնոլոգիական համագործակցության հարցեր է քննարկել

22 հունվարի 2026 – 15:12 AMT PanARMENIAN.Net – ԱՄՆ Յուտա նահանգում աշխատանքային այցով գտնվող ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է նահանգի Առևտրի համաշխարհային կենտրոն, ինչպես նաև՝ խոշոր արդյունաբերական DoTerra ընկերության կենտրոնակայան, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։ Քննարկվել են տնտեսական և տեխնոլոգիական համագործակցության հարցեր: Առևտրի համաշխարհային կենտրոնում դեսպանը հանդիպում է ունեցել կենտրոնի նախագահ և գործադիր տնօրեն … Read more

Ճապոնիան դադարեցրել է աշխարհի ամենամեծ ատոմակայանի աշխատանքը ռեակտորի անսարքության պատճառով

Վերագործարկումից ժամեր անց Ճապոնիան դադարեցրել է աշխարհի ամենամեծ ատոմակայանի գործունեությունը․ գրում է BBC-ն։ Տոկիոյի Կաշիվազակի-Կարիվա ատոմակայանում «ռեակտորի գործարկման ընթացքում» տագնապ է հնչել, սակայն ռեակտորը մնացել է «կայուն», ասել է Տոկիոյի էլեկտրաէներգիայի ընկերության (Tepco) մամուլի խոսնակ Տակաշի Կոբայաշին։ Վեցերորդ ռեակտորը չորեքշաբթի վերագործարկվել է նախատեսվածից մեկ օր ուշ՝ ազդանշանային համակարգի անսարքության պատճառով։ Սա ատոմակայանի առաջին ռեակտորն էր, … Read more

Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է ԱԶԲ-ից 150 մլն դոլար բյուջետային աջակցության վարկի ներգրավման գործընթաց

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր – Ենթածրագիր 3» վարկային համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը: Բյուջեի աջակցության համար նախատեսված վարկային միջոցների անհրաժեշտությունը, որը նախատեսվում է ստանալ միջազգային ֆինանսական կառույցներից, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկից, գնահատվել է մոտ 675 մլն ԱՄՆ դոլար։ Հաշվի առնելով վերոգրյալը` … Read more

Կապահովվի գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացումը

Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է 2026 թ. գյուղատնտեսական տարվա համար Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացումն ապահովելը և ծրագրի շրջանակում տնտեսավարողներին ու ապահովագրական ընկերություններին աջակցության տրամադրումը։ Հաշվի առնելով, որ 2025 թ. գյուղատնտեսական տարվա համար նախկին 50-60 %-ի փոխարեն իրականացվել է ապահովագրավճարի 70-80 %-ի սուբսիդավորում, սակայն պրոդուկտների վաճառքի վրա դա էականորեն չի … Read more

ՀՀ-ն ԱԶԲ-ից $150 մլն վարկ կստանա՝ բյուջեի պակասուրդը փակելու համար

22 հունվարի 2026 – 12:45 AMT PanARMENIAN.Net – ՀՀ կառավարությունն Ասիական զարգացման բանկից պատրաստվում է ներգրավել 150 միլիոն դոլար վարկ՝ պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման նպատակով։ Համապատասխան որոշումը հաստատվել է կառավարության այսօրվա նիստում։ Այս նպատակով գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր–Ենթածրագիր 3» վարկային համաձայնագրի … Read more

Մինչև 2% քեշբեք, անվճար Mastercard և անվճար ArCa քարտ՝ IDSalary-ին միանալու դեպքում

22 հունվարի 2026 – 11:21 AMT PanARMENIAN.Net – IDBank-ի Mastercard Standard քարտով աշխատավարձը ստանալու դեպքում, հաճախորդները մինչև մարտի 20-ը կստանան մինչև 2% քեշբեք 1000+ ՀՀ դրամի տեղական ու միջազգային վճարումներից: Արշավից օգտվելու համար պետք է պարզապես միանալ IDBank-ի IDSalary աշխատավարձային փաթեթին։ Արշավի ընթացքում կամ դրա ավարտից հետո ցանկության դեպքում կարելի է պատվիրել Arca քարտ, և … Read more