22 հունվարի 2026 – 11:21 AMT
PanARMENIAN.Net – IDBank-ի Mastercard Standard քարտով աշխատավարձը ստանալու դեպքում, հաճախորդները մինչև մարտի 20-ը կստանան մինչև 2% քեշբեք 1000+ ՀՀ դրամի տեղական ու միջազգային վճարումներից: Արշավից օգտվելու համար պետք է պարզապես միանալ IDBank-ի IDSalary աշխատավարձային փաթեթին։
Արշավի ընթացքում կամ դրա ավարտից հետո ցանկության դեպքում կարելի է պատվիրել Arca քարտ, և այդ պահից քեշբեքը կշարունակեք ստանալ Arca քարտով՝ համաձայն պետական ծրագրով նախատեսված պայմանների։ IDSalary փաթեթի շրջանակում Arca քարտը սպասարկվում է անվճար գործողության ամբողջ ընթացքում։
Մեկ գործարքի համար տրամադրվում է առավելագույնը 6000 ՀՀ դրամի քեշբեք։ Մեկ ամսվա համար տրամադրվում է հանրագումարային առավելագույնը 60,000 ՀՀ դրամի քեշբեք՝ անկախ արշավի ընթացքում ձեռք բերած Mastercard-երի քանակից։
Mastercard Standard-ի առաջարկը գործում է 2026թ․ հունվարի 20-ից մինչև մարտի 20-ը։ Այն պահից սկսած, երբ ձեռք կբերեք ArCa քարտ, Mastercard-ի նկատմամբ հետվճարի առաջարկը կդադարի գործել։ Քեշբեքը ենթակա է հարկման օրենքով սահմանված կարգով։
«Դուք այն ստանում եք արդեն հարկված»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Բոլոր պայմաններին ու սահմանափակումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: