ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խումբն անդրադարձել է տնտեսական համագործակցությանը

24 հունվարի 2026 – 11:41 AMT PanARMENIAN.Net – Հունվարի 22-ին կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի հերթական՝ երկրորդ նիստը, որը նպատակ ունի կյանքի կոչել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված խաղաղության գագաթնաժողովի արդյունքներն ու ձեռք բերումները։ Աշխատանքային խումբն անդրադարձ է կատարել տնտեսական համագործակցության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտների օրակարգային հարցերին՝ նախանշելով առաջիկա անելիքները, հայտնում է … Read more

Պապոյան․ Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ

24 հունվարի 2026 – 11:26 AMT PanARMENIAN.Net – Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ռեգուլյար տեսակի բենզինի գինը ևս նվազել է։ «Արդեն 420 դրամ։ Հիշեցնեմ, որ Հայաստանի ամենամեծ բենզալցակայանների ցանց ունեցող ընկերություններից մեկը (միգուցե՝ ամենամեծը) ևս գնել է ադրբեջանական բենզին, որը այս պահին իր պահեստներում է և շուտով կվաճառի այդ բենզինը … Read more

Նովոանենկայի շրջանային հիվանդանոցը տարեկան կխնայի մոտ 800,000 լեյ շնորհիվ արևային էներգիայի

 Տնտեսություն 24 Հունվար, 2026 11:03 Նովոանենկայի շրջանային հիվանդանոցը հագեցել է արևային վահանակներով և էներգիայի կուտակման համակարգերով դառնալով Մոլդովայի Հանրապետության առաջին երեք բժշկական հաստատություններից մեկը, որը օգտվել է նման ներդրումներից՝ Ստրասենիի և Ցիմիշլիայի շրջանային հիվանդանոցների հետ միասին, գրում է noi.md–ն: Ընդհանուր ներդրումը գերազանցել է 500,000 … Read more

Ռուսաստանից Չինաստան ոսկու ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշների

 Տնտեսություն 24 Հունվար, 2026 22:05 Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը անցած տարի Ռուսաստանից ոսկու ներմուծումը հասցրել է ռեկորդային մակարդակի, հաշվարկել է РИА Новости-ն՝ հիմնվելով Չինաստանի մաքսային տվյալների վրա։ Մատակարարումների ընդհանուր արժեքը կազմել է 3,29 միլիարդ դոլար՝ 14,6 անգամ ավելի, քան 2024-ին։ Ներմուծման ֆիզիկական ծավալը հասել … Read more

Հայտնի է 2025թ․ 1000 խոշոր հարկատուների ցանկը. ԶՊՄԿ-ն առաջին եռյակում է

 Տնտեսություն 24 Հունվար, 2026 17:05 ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։ Հրապարակված տվյալներիի համաձայն՝ 2025թ․ 1000 խոշոր հարկատուների կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի և վճարների ընդհանուր գումարը կազմել է մոտ 1 946.5 … Read more

Տեղի ունեցավ «Հանրապետական կոլեկտիվ 4-րդ պայմանագրի» ստորագրման արարողությունը

Այսօր տեղի է ունեցել Հանրապետական կոլեկտիվ 4-րդ պայմանագրի ստորագրման արարողությունը։ Փաստաթուղթը ստորագրվել է ՀՀ կառավարության՝ ի դեմս  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև։ Այս պայմանագրով սահմանվում են ՀՀ սոցիալ-աշխատանքային և դրա հետ կապված սոցիալ-տնտեսական հարաբերությունների շրջանակում կողմերի միջև համագործակցության ուղղությունները։ Մանրամասները՝ տեսանյութում:

ՀՀ-ից արտահանման ծավալները 2025-ի 11 ամսում նվազել են մոտ 40%-ով

23 հունվարի 2026 – 16:59 AMT PanARMENIAN.Net – Հայաստանից արտահանման ծավալները 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կրճատվել են 40.6 տոկոսով՝ կազմելով 7 մլրդ 349 մլն 13.6 հազար ԱՄՆ դոլար։ Այս տվյալները հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Ընդհանուր առմամբ, արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 18 մլրդ 908 մլն 366.3 հազար դոլար՝ 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազելով 33.2 տոկոսով։ … Read more

Շուկայի վերահսկողության մարմինը 2025-ին ավելի քան 418 մլն դրամի տուգանք է կիրառել

23 հունվարի 2026 – 16:29 AMT PanARMENIAN.Net – ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 2025 թվականին իրականացրել է 842 ստուգում՝ նախապես նախատեսված 600-ի փոխարեն։ Այd մասին հայտնել է մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը՝ կառույցի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում։ Նա նաև տեղեկացրել է, որ տարվա ընթացքում իրականացված ստուգումների արդյունքում մարմինը կայացրել է 620 վարչական որոշում՝ տուգանք նշանակելու վերաբերյալ, … Read more

Գրիգորյանն ու Էռնեկյանը ստորագրել են Կոնցեսիոն պայմանագրի 5-րդ լրացումը, որն առնչվում է Կապանի օդանավակայանին

23 հունվարի 2026 – 16:04 AMT PanARMENIAN.Net – Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը ստորագրել են «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը՝ ըստ ՀՀ կառավարության 2026 թվականի հունվարի 22-ի թիվ 93-Ա որոշման։ Փոխվարչապետը ողջունել է հյուրին և կարևորել ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրերը՝ ընդգծելով դրանց առանցքային դերը երկրի … Read more

Կոտոլյան․ Ադրբեջանից ներկրված բենզինը համապատասխանում է ԵԱՏՄ պահանջներին

23 հունվարի 2026 – 14:31 AMT PanARMENIAN.Net – Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով Ադրբեջանից ներկրված բենզինի որակին, ասել է, որ այն համապատասխանում է ԵԱՏՄ պահանջներին: «Մենք հարցում էինք արել Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնին, որտեղից էլ տեղեկացել ենք, որ փորձանմուշ վերցրել են, լաբորատոր փորձաքննություն իրականացվել է։ Ադրբեջանից ներկրված … Read more