Շուկայի վերահսկողության մարմինը 2025-ին ավելի քան 418 մլն դրամի տուգանք է կիրառել

Շուկայի վերահսկողության մարմինը 2025-ին ավելի քան 418 մլն դրամի տուգանք է կիրառել

23 հունվարի 2026 – 16:29 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 2025 թվականին իրականացրել է 842 ստուգում՝ նախապես նախատեսված 600-ի փոխարեն։ Այd մասին հայտնել է մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը՝ կառույցի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում։

Նա նաև տեղեկացրել է, որ տարվա ընթացքում իրականացված ստուգումների արդյունքում մարմինը կայացրել է 620 վարչական որոշում՝ տուգանք նշանակելու վերաբերյալ, ընդհանուր գումարը կազմել է 418 միլիոն 288 հազար դրամ, հայտնում է Արմենպրեսը:

«Այդ թվում՝ տարեկան ստուգումների ծրագրով իրականացվել է 550 ստուգում, վարչապետի հանձնարարությամբ՝ 110, բողոքների հիման վրա՝ 71, այլ պետական մարմինների գրությունների հիման վրա՝ 10, հանդիպակաց ստուգումներ՝ 6 և կարգադրագրերի պահանջների կատարման վերաբերյալ՝ 95»,- ներկայացրել է Կոտոլյանը՝ հավելելով, որ ընդհանուր ստուգումներից 637 դեպքում՝ այսինքն՝ 75.6 տոկոսում, արձանագրվել են տարբեր բնույթի խախտումներ։

Տարվա ընթացքում իրականացված ստուգումների արդյունքում մարմինը կայացրել է 620 վարչական որոշում՝ տուգանք նշանակելու վերաբերյալ։ Ընդհանուր գումարը կազմել է 418 միլիոն 288 հազար դրամ»,-ասել է նա:

Leave a Comment