ԱԷԿ-ի վերաբերյալ ռուսական առաջարկը կարող է ապահովել Հայաստանի կարիքները շուրջ մեկ դար․Կալուգին

Ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է մեծ հզորությամբ ատոմակայանի նախագիծ, որը կարող է հանրապետության էներգետիկ կարիքները բավարարել շուրջ մեկ դար։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։ ««Ռոսատոմ» պետական կորպորացիան Հայաստանին առաջարկել է մեծ հզորությամբ ատոմակայանի նախագիծ, որը, եթե հայկական ղեկավարությունը ցանկանար, կբավարարեր երկրի էներգետիկ կարիքները տասնամյակներ, … Read more

Միայն արևային էներգիայի վրա հենվելը կարող է էներգետիկ աղետի բերել. Արմեն Մանվելյան

Չնայած Հայաստանը մեծ էներգետիկ ռեսուրսներ չունի, տարիներ շարունակ կարողացել է համեմատաբար գրագետ կառավարել իր էներգետիկ համակարգը՝ հիմնվելով երեք հիմնական ուղղությունների վրա։ Alpha News-ի հետ զրույցում ասել է Էներգետիկ անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանը։ Նրա խոսքով՝ առաջին կարևոր բաղադրիչն էժան գազն է․ «Տարածաշրջանում ամենաէժան գազը մենք ենք ներմուծում: Երկրորդ ուղղությունը հիդրոէներգետիկան է, որը կազմում է երկրի արտադրական … Read more

Մոլդովան առաջիկայում կունենա 300 հազար աշխատանքային միգրանտի կարիք

Մոտ ժամանակներում Մոլդովային անհրաժեշտ կլինի 300 հազար աշխատանքային միգրանտ։ Այս մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Եվգենի Օսմոկեսկուն։ Ավելի վաղ նախարարը նշել էր, որ դրանք կարող են լինել Հնդկաստանի, Պակիստանի, Բանգլադեշի և Հարավարևելյան Ասիայի այլ երկրների քաղաքացիներ, որոնց հնարավոր կլինի ներգրավել գյուղատնտեսության ոլորտում։ Աշխատունակ բնակչությունը մի քանի տասնամյակ շարունակ լքում է երկիրը։ Հատկանշական է, որ … Read more

Հայաստանը հավանություն է տվել ԵԱՏՄ-Ինդոնեզիա ազատ առևտրի համաձայնագրի վավերացմանը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագծին։ Ապրիլի 30-ին կառավարության կողմից համաձայնագիրը հաստատելուց հետո փաստաթուղթը կուղարկվի ՀՀ Ազգային ժողով՝ վավերացման, ապա՝ երկրի նախագահի ստորագրմանը։ Համաձայնագրի նպատակը կողմերի միջև ապրանքների առևտրի ազատականացումն ու պարզեցումն է, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման, տնտեսական … Read more

Wildberries-ը՝ հայ վաճառողների հետ կապված իրավիճակի մասին

Wildberries ընկերությունը մեկնաբանել է հայ վաճառողների հետ կապված իրավիճակը՝ նշելով, որ սահմանափակումները կապված են Ռուսաստանում մաքսային ձևակերպման նոր կանոնների հետ։ Ապրիլի 20-ից ուժի մեջ են մտել առանձին ապրանքատեսակների վերահսկողության փոփոխությունները, և այժմ վաճառողներից պահանջվում է ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր։ Մամուլի ծառայությունում ընդգծել են, որ ընկերությունը երկխոսություն է վարում հայ գործարարների հետ․ արդեն տեղի է ունեցել հանդիպում՝ … Read more

Բուենոս Այրեսում բացվել է «Թումո» կենտրոնի երկրորդ մասնաճյուղը

Հարավային Ամերիկայում՝ Բուենոս Այրես քաղաքում, բացվել է հայկական «Թումո» (TUMO) ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երկրորդ մասնաճյուղը։ Նոր կենտրոնը կարող է շաբաթական ընդունել մինչև 4,5 հազար դեռահասի։ Այստեղ նրանք կսովորեն 3D մոդելավորում, խաղերի մշակում, գրաֆիկական դիզայն, motion գրաֆիկա, լուսանկարչություն, ծրագրավորում, գեներատիվ արհեստական բանականություն և կայքերի ստեղծում։

Ռուսաստանցիների գործնական ուղևորությունները դեպի Հայաստան աճում են

«OneTwoTrip» ծառայության տվյալներով՝ Հայաստանը մտել է ռուսաստանցիների գործուղումների ամենապահանջված երկրների ցանկում։ Ըստ ուսումնասիրությունների՝ 2026 թվականի հունվարի 1-ից ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան գործուղումների պահանջարկն աճել է 31%-ով։ Վերլուծաբաններն ուսումնասիրել են այդ ընթացքում կորպորատիվ հաճախորդների կողմից ձևակերպված ավիապատվերները։ Ընդհանուր առմամբ, 2026 թվականի սկզբին Ռուսաստանից արտասահմանյան գործուղումների թիվն աճել է 16%-ով։ Միաժամանակ նկատվում է գործնական ուղևորությունների … Read more

Ադրբեջանական ավիաընկերությունների թռիչքները Հայաստանի օդային տարածքով ավելացել են

Ադրբեջանական ավիաընկերություններն ավելի հաճախ են սկսել օգտվել Հայաստանի օդային տարածքից։ 2025 թվականին գրանցվել է վերջին 6 տարվա առավելագույն ցուցանիշը․ ադրբեջանական փոխադրողները Հայաստանի օդային տարածքով իրականացրել են 8 653 չվերթ։ Թռիչքների ինտենսիվության աճը հանգեցրել է նաև տարանցման դիմաց Հայաստանի պետական բյուջե մուտքերի համապատասխան ավելացման։ Այս մասին հայտնել է «Хроника Кавказа» տելեգրամյան ալիքը։

«Գազպրոմ»-ը Հայաստանում կստեղծի 0,107 մլրդ խմ ծավալով գազի պահուստ

Առաջիկա ձմռանը «Գազպրոմ» ընկերությունը նախատեսում է Ռուսաստանի Դաշնության ստորգետնյա պահեստարաններում ձևավորել պատմականորեն առավելագույն բնական գազի պաշար՝ ավելի քան 73 միլիարդ խորանարդ մետր ծավալով։ Այդ մասին հայտնել են ընկերությունից, գրում է angi.ru-ն։ Այս ծավալը կդառնա ռուսական գազային ոլորտի պատմության մեջ ամենամեծը և կապահովի սպառողների հուսալի մատակարարումը 2026–2027 թվականների աշուն-ձմեռ ժամանակահատվածում։ Հայաստանի պահեստարաններում պաշարները կհասնեն 0,107 միլիարդ … Read more

Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ է․ ինչո՞վ են պայմանավորված խափանումները

Հայաստանում առաջացել է հեղուկ գազի դեֆիտիտ․ ապրիլի 26-ից Երևանի ավտոգազալցակայաններում երկար հերթեր են գոյացել, իսկ մի շարք կայաններ մնացել են առանց վառելիքի։ Վարորդները հայտնում են նաև գազի թանկացման և կտրոններով վաճառքի մասին։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ խափանումները կապված են մատակարարման խնդիրների հետ․ գազի հիմնական մասը երկիր է ներմուծվում Ռուսաստանից, իսկ այլընտրանքային երթուղիները գրեթե չեն օգտագործվում։ Իրավիճակը բարդացրել … Read more