ՌԴ-ն սահմանափակել է հայկական ընկերության ձկնային արտադրանքի մատակարարումները
«Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակումներ է մտցրել հայկական «Տեքսուորլդ» ՍՊԸ-ի ձկնային արտադրանքի մատակարարումների նկատմամբ։ Արգելք է սահմանվել նաև Ռուսաստանի տարածքով ընկերության ապրանքների տարանցման վրա։ Որոշումը կապված է Հայաստանից ձկան անօրինական ներմուծման սխեմայի կանխման հետ։