Առաջիկա ձմռանը «Գազպրոմ» ընկերությունը նախատեսում է Ռուսաստանի Դաշնության ստորգետնյա պահեստարաններում ձևավորել պատմականորեն առավելագույն բնական գազի պաշար՝ ավելի քան 73 միլիարդ խորանարդ մետր ծավալով։ Այդ մասին հայտնել են ընկերությունից, գրում է angi.ru-ն։
Այս ծավալը կդառնա ռուսական գազային ոլորտի պատմության մեջ ամենամեծը և կապահովի սպառողների հուսալի մատակարարումը 2026–2027 թվականների աշուն-ձմեռ ժամանակահատվածում։
Հայաստանի պահեստարաններում պաշարները կհասնեն 0,107 միլիարդ խորանարդ մետրի։