Կուրսկի մարզում հայտնաբերվել է ՀՀ-ից ներմուծված արևմտյան ծաղկային տրիպսով վարակված 27,8 հազար վարդի խմբաքանակ

Կուրսկի մարզում մայիսի 12-ին Ռոսսելխոզնադզոր-ի տարածքային վարչությունը հայտնաբերել է Հայաստանից ներմուծված 27,8 հազար կտրված վարդ, որոնք վարակված էին արևմտյան ծաղկային տրիպսով։ Վնասատուն հայտնաբերվել է տեղական խանութներում վաճառքի համար նախատեսված ծաղիկների մեջ։ Բեռի սեփականատիրոջը տրվել է ծանուցում՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու պահանջով։ Իրականացվել է կարանտինային բուսասանիտարական ախտազերծում, որի արդյունքում վնասատուները ոչնչացվել են։ Մշակումից հետո վարդերը թույլատրվել են … Read more

Երևանի մետրոն այս պահին աշխատում է մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ

Մետրոպոլիտենում տեխնիկական խնդրի պատճառով առաջացել է խափանում։Մասնագետներն այս պահին իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու նպատակով։ Մինչ այդ մետրոպոլիտենը կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ։

Bidygo-ն ներկայացրելէ նոր տեխնոլոգիական լուծումներ մանրածախ առևտրի ոլորտում

Մանրածախ առևտրի կոնֆերանսըհամախմբել է ոլորտի ներկայացուցիչներին, բիզնեսի ղեկավարներին և ոլորտի փորձագետներին՝ նպատակ ունենլով ձևավորել առարկայական և գործնականքննարկումների ընդհանուր հարթակ։ Այ ն նախատեսված է բացառապեսֆիզիկական մանրածախ բիզնեսի ղեկավարների և ոլորտի մասնագիտական համայնքի համար։ Նպատակնէ ձևավորել բովանդակային և մասնագիտական երկխոսություն։ Bid ygo-ն ներկայացնումէ տեխնոլոգիական լուծում, որը հնարավորություն է տալիս հավաքել նույնիսկ դժվար հասանելիտվյալներ՝ հաճախորդի հետաքրքրվածությունը գնահատելու համար։ … Read more

Հայաստանը կարող է կորցնել 5 միլիարդ դոլար՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում․ Վոլոդին

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Հայաստանի դուրս գալը Եվրասիական տնտեսական միությունից կարող է հանգեցնել հանրապետության համար լուրջ տնտեսական և սոցիալական հետևանքների։ «Փորձագետների գնահատմամբ՝ Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից կարող է հանգեցնել ՀՆԱ-ի 15-20%-ի կորստի՝ առնվազն 5 միլիարդ դոլարի չափով»,- գրել է Վոլոդինը սոցիալական ցանցում։ Նա նշել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցության 10 տարիների ընթացքում … Read more

«Los Angeles Times»-ը կրկին անդրադարձել է Գլենդելի «Yerord Mas Bakery & Deli» հայկական ռեստորանին

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում 2026 թվականի հունվար ամսին բացված «Yerord Mas Bakery & Deli» ռեստորանը, որը մասնագիտացած է ավանդական հայկական ուտեստների ժամանակակից մատուցման մեջ, կրկին հայտնվել է «Los Angeles Times» թերթի ուշադրության կենտրոնում։ Հայտնի գաստրոնոմիական քննադատ Բիլ Էդիսոնը ներկայացրել է խոհարար Արթուր Գրիգորյանի ղեկավարած ռեստորանն՝ առանձնացնելով նրա հայտնի պիտան՝ պաստրոմայով և բաստուրմայով, ինչպես նաև … Read more

Հունիսի 14-ից կգործի Երևան-Բաթումի միջազգային գնացքը

Երևան-Բաթումի ուղևորատար գնացքի երթևեկությունը կվերսկսվի հունիսի 14-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 1-ը։ Այս մասին հայտնել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։ Գնացքը կգործի օրումեջ պարբերականությամբ․ ամսվա զույգ օրերին կմեկնի Երևանից, կենտ օրերին՝ Բաթումից։ Ճանապարհի տևողությունը կկազմի մոտ 17-18 ժամ է։

Թուրքիայից Հայաստան ապրանքների ուղիղ ներմուծումը կազդի գների նվազման վրա. Միրզոյան

Թուրքիայից Հայաստան ապրանքների ուղիղ ներմուծումը ազդեցություն կունենա գների նվազման վրա։ Քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Միրզոյանը բացատրել է, որ նախինում Թուրքիայից ապրանքներ արտահանելու և Հայաստան ներմուծելու ուղիղ հնարավորություն չկար։ Բեռը ցամաքային ճանապարհով որպես արտահանում տեղափոխվում էր Վրաստան, այնտեղ մաքսազերծվում էր և գրանցվում որպես արտահանում Վրաստանից Հայաստան։ Ըստ Միրզոյանի` սա … Read more

«Dan Air»-ը հուլիսի 4-ից սկսում է Բուխարեստ-Երևան ուղիղ չվերթները

Ռումինական «Dan Air» ավիաընկերությունը հուլիսի 4-ից կգործարկի Բուխարեստ-Երևան երթուղով չվերթներ։ «Dan Air»-ը տեղակայված է Բուխարեստում և Բակեուում, իրականացնում է կանոնավոր և չարտերային չվերթներ՝ դեպի Մեծ Բրիտանիա, Իտալիա, Իսպանիա և այլ երկրներ։ 2026 թվականի մայիսի տվյալներով՝ ավիաընկերությունը սպասարկել է ավելի քան 20 ուղղություն, այդ թվում՝ Լոնդոն, Հռոմ, Դուբլին և Բրյուսել։

Հայաստանում արագացել է 12-ամսյա գնաճը՝ ապրիլին հասնելով 5․3%-ի․ ԵԱԶԲ

Եվրասիական զարգացման բանկը գնահատել է Հայաստանում գնաճի բարձրացման պատճառները և վերաֆինանսավորման տոկոսադրույքի պահպանման հիմքերը։ Այդ մասին նշվում է Եվրասիական զարգացման բանկի շաբաթական մակրոտնտեսական տեսությունում։ «Հայաստանում ապրիլին գնաճը արագացել է՝ պայմանավորված պարենային և ոչ պարենային ապրանքների գների աճով։ Գնաճը ապրիլին հասել է տարեկան 5․3 տոկոսի՝ մեկ ամիս առաջ գրանցված 4․5 տոկոսի դիմաց։ Հիմնական գործոնը պարենային գնաճի … Read more

Ռուսաստանը գլխավորել է Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվով երկրների ցանկը

2026 թվականի հունվար-ապրիլին Հայաստան է այցելել 245․178 ՌԴ քաղաքացի, ինչը կազմել է ընդհանուր զբոսաշրջային հոսքի 36%-ը։ Այս ընթացքում ընդհանուր առմամբ երկիր է այցելել 625 843 զբոսաշրջիկ՝ 119 հազարով ավելի, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում։ Հայաստան կատարած միջազգային այցելությունների առաջին եռյակի մեջ մտնում է նաև Վրաստանը՝ 93 123 զբոսաշրջիկ (14 տոկոս) և Իրանը՝ 48 450 զբոսաշրջիկ … Read more