Սա վերաբերում է բո՛-լո՛-րի՛ն. Ավինյանը սաստեց վարչական շրջանի ղեկավարներին

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի սկզբում տեխնիկական խնդրի պատճառով Տիգրան Ավինյանի ձայնը լսելի չէր, բայց նրա շարժումներից երեւում էր, որ նախատում է ինչ-որ մեկին: Խնդիրը կարգավորվելուց հետո Տիգրան Ավինյանն ասաց, որ եթե քաղաքապետարանում ինչ-որ մի բան է խոսվում, դա նշանակում է, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցները եւ աշխատակիցները պետք է տեղեկացված լինեն՝ ինչի մասին է … Read more

Գիտեմ՝ ախորժակը մեծ է, բայց մնանք 70 միլիոնի շրջանակում. Տիգրան Ավինյան

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Ղարիբյանը քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեց, որ մանկապարտեզներում նոյեմբերի 26-ից մեկնարկել է 3-6 տարեկան երեխաների հուզական եւ մտավոր կարողությունների զարգացման նոր փորձնական ծրագիր, որում ներառված է 184 երեխա: Նա նաեւ նշեց, որ մանկապարտեզների 15 մասնագետներ անցել են համապարփակ վերապատրաստություն: Հավելեց, որ մոտակա … Read more

Օդի որակն առաջին հերթին պայմանավորված է մեր աշխարհագրական դիրքով. Տիգրան Ավինյան

«Վերջին շրջանում մենք անընդհատ խոսում ենք օդի որակից: Իրականում խոսում ենք նաեւ այն պատճառով, որ սկսել ենք օդի որակի չափումներ իրականացնել: 2024 թվականից բոլոր խոշոր կառուցապատվող օբյեկտներում ներդրված են մեր սարքերը, որոնք միացված են մեր GIS համակարգին: 175 սարքից ունենք տվյալներ, որոնք խոսում են այն մասին, որ օդի որակը մեզ մոտ վատթարանում է նոյեմբերի կեսերից … Read more

«Ակտիվ քաղաքացի» հարթակը ազդելու է ձեր ֆինանսական հոսքերի վրա». Ավինյանը՝ վարչական շրջանների ղեկավարներին 

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ի թիվս այլնի անդրադարձ եղավ նաեւ  մայրաքաղաքում թեքահարթակների կառուցմանը: «Չի կարող հատվածական մեկ-երկու տեղ թեքահարթակ լինել, պետք են ամբողջական լուծումներ», – ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նաեւ նշեց, որ որոշ տեղերում թեքահարթակների տեսակները սխալ են ընտրվել: Մանրամասն՝ տեսանյութում «Ակտիվ քաղաքացի» հարթակը ազդելու է ձեր ֆինանսական հոսքերի վրա,  որքան քաղաքացիները գոհ լինեն … Read more