Արցախցիների բնակվարձի և հրատապ աջակցության ծրագրերը երկարաձգվեցին մեկ տարով

25 Դեկտեմբերի, 2025 ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց 1 տարով երկարաձգել ԼՂ-ից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության ու այլ ծախսերը հոգալու նպատակով և բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրերը։ Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների՝ 1-ին ծրագրից օգտվում է Արցախից բռնի տեղահանված ավելի քան 44.000, իսկ 2-րդով՝  6000-ից ավելի քաղաքացի։

Էյֆորիան անցել է, ղարաբաղցիները մնացել են անտուն, հատկապես միայնակները

Ղարաբաղից տեղահանված մարդկանց բնակապահովման հարցը մինչև հիմա չի լուծվել։ Արդեն տարիուկես է՝ կառավարությունը 2-ից 5 միլիոն դրամի սերտիֆիկատներ է բաժանում նրանց, ովքեր համաձայնել են Հայաստանի քաղաքացիություն ընդունել։ Բայց փախստականների չնչին տոկոսն է օգտվել ծրագրից․ բնակարանի գնման հավաստագիր վերցրած մարդկանց մեծ մասը այն չի կարողացել իրացնել։ Հայաստանը բաժանվել է մի քանի գոտիների։ Հատկացվող գումարի չափը որոշվում … Read more