Բնակարանային գողություններ կատարած 40-ամյա և 49-ամյա տղամարդիկ կալանավորվել են

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի 2 բնակիչ տարբեր վարչական շրջաններում և մարզերում կատարում են բնակարանային գողություններ։ Գողության դեպքերի վերաբերյալ ոստիկանություն հաղորդումներ էին ներկայացրել նաև Կոտայքի մարզի բնակիչներ։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում հաղորդում … Read more

Անահիտ Մանասյանը ստորաբաժանումների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրել է տարեսկզբյան աշխատանքային խորհրդակցություններ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում 2026 թվականի աշխատանքային տարին մեկնարկել է բարձր պատասխանատվության զգացումով, նոր մոտեցումներով և առավել մեծ ինտենսիվությամբ գործունեություն ծավալելու հանձնառությամբ։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ստորաբաժանումների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրել է տարեսկզբյան աշխատանքային խորհրդակցություններ։ Քննարկվել են տարվա ընթացքում աշխատանքների կազմակերպման մեթոդաբանությանը, առաջնահերթություններին … Read more

Դրսևորեք զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում և փոխանցում

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում և փոխանցում։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ-ից։ Ձեռնպահ մնացե՛ք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից … Read more

Իրազեկում. 2026 թվականի հունվար ամսվա կենսաթոշակների վճարման վերաբերյալ

© 2012 – 2026 IRAVABAN.NET Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքում առկա գովազդ(ներ)-ի համար Իրավաբան.net -ը պատասխանատվություն չի կրում: ԶԼՄ-ներն Իրավաբան.net-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցումը կգործի բոլորովին նոր էլեկտրոնային համակարգով

Այսօրվանից Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցումը գործում է բոլորովին նոր էլեկտրոնային համակարգով։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է Կադաստրի կոմիտեի ղեկավարի ֆեյսբուքյան էջից։ Նոր հարթակը մշակվել է քաղաքացիների համար ծառայություններից օգտվելն ավելի արագ, պարզ և հարմար դարձնելու նպատակով և այն ապահովում է՝  պարզեցված և հասկանալի նավիգացիա,  ավելի հարմար օգտագործում նաև բջջային սարքերից,  ծառայության դիմումի/հայտի ընթացքի … Read more

Սյունյաց աշխարհը, որ եղել ու մնում է հայոց անկախ պետության և ինքնիշխանության վեմ-քարը, իր հավատավոր զավակներով Հայոց նվիրապետ, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ–ի հետ է

Եվ Հայ առաքելական եկեղեցում որևէ բարենորոգում կարող է անել միայն ու միայն հայոց ազգային–եկեղեցական ժողովը կամ այդ ժողովի կողմից ստեղծված խորհուրդը։ Սուրբ Հովհան Որոտնեցու, Սուրբ Գրիգոր Տաթևացու, Սուրբ Մովսես Խոտանանցու և Սյունյաց աշխարհի մյուս տիեզերահռչակ վարդապետների, հոգևոր հանճարների ժառանգությամբ սնված ու այդ ժառանգությամբ առաջնորդվող սյունեցին չի կարող օրինավոր համարել որևէ այլ նախաձեռնություն․․․ Հիշենք նաև՝ հայոց մեջ … Read more

Քեզ բարենորոգիր, մեղքերի մեջ թաղված ես. անդարձ մեղավոր. Ժաննա Ալեքսանյան

Ամենանողկալին այն է, որ միտումնավոր, մտածված որոշել է հարամել մեր ժողովրդի համար նվիրական այս օրը՝ Սուրբ Ծննդյան, Աստվածհայտնության տոնը։ Անունը դրել է բարենորոգում։ Ձեռագիրը նույնն է, հիշում եք, արցախյան պատերազմն ինչպես էր անվանվել՝ հաղթելու ենք, հիմա բարենորոգումն է։ Քեզ բարենորոգիր, մեղքերի մեջ թաղված ես, չնայած անդառնալիության շեմը հատված է։ Քեզպեսներին ասում են անդարձ մեղավոր։ Մեծ … Read more

ՀՀ վարչապետի որոշմամբ Կարինե Դավոյանը կգտնվի արձակուրդում

ՀՀ վարչապետի հունվարի 5-ի որոշմամբ վարչապետի օգնական Կարինե Դավոյանը կգտնվի արձակուրդում։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասով՝ Վարչապետի օգնական Կարինե Դավոյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 3 աշխատանքային օր տևողությամբ՝ 2026 թվականի հունվարի 7-9-ը ներառյալ»:

ՀՀ վարչապետը հունվարի 6-ին բոլորին հրավիրում է ուխտերթի․ ի՞նչ խորհուրդ ունի ուխտերթը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Ծննդյան տոնին՝ ժամը 13:30-ին, բոլորին հրավիրում է ուխտերթի, որը կմեկնարկի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բակից։ Եկեղեցին գտնվում է Երևանի Տիգրան Մեծի պողոտայում։ Երթը կուղղվի դեպի Երևանի Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի, որը գտնվում է Սայաթ Նովա և Աբովյան փողոցների խաչմերուկում։ Ի՞նչ խորհուրդ ունի ուխտերթը Առաջինը. Այդպիսով նշանավորել մեր … Read more

Ի՞նչ է մեզ հորդորում Վեհափառ Հայրապետը. Ռուբեն Մելիքյան

Շատ-շատերիդ պես՝ ես ևս լցվեցի մեծ բարկությամբ՝ դիտելով «նիկոլադավան» աղանդ հիմնելու մասին չարափառ հռչակագրի ստորագրման տեսանյութը։ Այդ զազրելի տեսարանը ինձ նույնպես զրկեց խաղաղ քնից, ու մանավանդ այս օրով՝ Սուրբ Ծննդյան ու Աստվածհայտնության լուսավոր տոնի նախաշեմին։ Բայց հետո հիշեցի Վեհափառ Հայրապետի ահա այս հորդորը, վերստին դիտեցի այն, և խռովքը հաղթահարվեց։ Ի՞նչ է մեզ հորդորում Վեհափառ Հայրապետը. … Read more