Անահիտ Մանասյանը ստորաբաժանումների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրել է տարեսկզբյան աշխատանքային խորհրդակցություններ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում 2026 թվականի աշխատանքային տարին մեկնարկել է բարձր պատասխանատվության զգացումով, նոր մոտեցումներով և առավել մեծ ինտենսիվությամբ գործունեություն ծավալելու հանձնառությամբ։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ստորաբաժանումների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրել է տարեսկզբյան աշխատանքային խորհրդակցություններ։

Քննարկվել են տարվա ընթացքում աշխատանքների կազմակերպման մեթոդաբանությանը, առաջնահերթություններին և արդյունավետության բարձրացմանն առնչվող մի շարք հարցեր։ Պաշտպանը կարևորել է աշխատանքների առավել օպերատիվ իրականացման, նորարարական լուծումների կիրառման և ստորաբաժանունների միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ տալով համապատասխան հանձնարարականներ։

Leave a Comment