Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցումը կգործի բոլորովին նոր էլեկտրոնային համակարգով

Այսօրվանից Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցումը գործում է բոլորովին նոր էլեկտրոնային համակարգով։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է Կադաստրի կոմիտեի ղեկավարի ֆեյսբուքյան էջից։

Նոր հարթակը մշակվել է քաղաքացիների համար ծառայություններից օգտվելն ավելի արագ, պարզ և հարմար դարձնելու նպատակով և այն ապահովում է՝

  •  պարզեցված և հասկանալի նավիգացիա,
  •  ավելի հարմար օգտագործում նաև բջջային սարքերից,
  •  ծառայության դիմումի/հայտի ընթացքի վերահսկում մեկ տեղում,
  •  ժամանակի խնայողություն՝ առանց հերթերի և ավելորդ այցելությունների։

Կոմիտեի ղեկավարը կոչ է անում, գրասենյակ այցելելու փոխարեն, հնարավորության դեպքում օգտվել հարթակից՝ ծառայությունները ստանալով առցանց, ցանկացած վայրից և ժամանակին։

Հավելելով, որ սա ոչ միայն կխնայի ձեր ժամանակը, այլև կնպաստի սպասարկման ընդհանուր գործընթացի արագացմանը և հերթերի նվազեցմանը։

Leave a Comment