2026 թվականի մեկնարկին Հայաստանի դատական համակարգը կանգնել է լուրջ խնդրի առաջ։ Օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ բոլոր դատական գործերը փաստացի կաթվածահար են եղել․ Փաստաբան Մարատ Ատովմյանը նշում է, որ բոլոր այն գործերը, որոնք կապված են օտարերկրացիների հետ, անխտիր բոլոր դատական նիստերը հետաձգվում են, թարգմանիչների բացակայության պատճառով։ Այս մասին հայտնել էինք շաբաթներ առաջ։ Խնդիրը սակայն լուծում չի ստացել մինչ օրս։ Փաստաբան Մարատ Ատովմյանի խոսքով՝ խնդիրը նրանում է կայանում, որ չկան լիարժեք կնքված պայմանագրեր թարգմանչական ընկերությունների հետ, իսկ որոշ դեպքերում խորհուրդ են տալիս կամ հորդորում են, որպեսզի դատարանները ինքնուրույն գտնեն թարգմանիչներ։ Մանրամասները ներկայացված են հարցազրույցում։