Արտաշատում տեղի ունեցած հրաձգության, երկու անձի սպանության վերաբերյալ գործի քննությունը շարունակվում է

2024 թվականի նոյեմբերի 8-ին տեղի ունեցածը ցնցեց ողջ Արտաշատը, Արտաշատ բժշկական կենտրոնից ներքին գործերի նախարարության ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության են դիմել հրազենային վնասվածքներով քաղաքացիներ, 15 րոպե անց նույն կենտրոնից ստացվել էր ևս մի հաղորդում, բուժօգնության դիմած չորս քաղաքացուց երեքը բուժօգնություն են ստանում իսկ 15-ամյա տուժողը վիրահատարանում մահացել է։

«Իհարկե ողբերգական դեպք է և երկու կողմից էլ զոհեր կան և յուրաքանչյուր առիթ, այսպես ասած, օգտագործում ենք նշելու, որ մենք ևս հասկանում ենք, որ դեպքը ողբերգական է և այո, եղել են ցավալի իրադարձություններ, սակայն այս ամենը նաև հաշվի առնվելով պետք է պատասխանատվություն կրեն այն անձինք, որոնք իրապես որևէ հակաիրավական արարք են կատարել։ Ես կարծում թե, այսպես ասած, դատավարական երկու հակառակորդ կողմերի համար էլ կարևոր է, որ ոչ թե պարտադիր ինչ-որ մեկը պատասխանատվություն կրի, այլ պատասխանատվություն կրի հենց այն անձը, որը արարքը կատարել է։ Այս առումով սա կարևոր է նաև տուժողների համար»,- նշում է մեղադրյալ Արման Մաթևոսյանի պաշտպան Աբգար Պողոսյանը։

Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, մեղադրանք ներկայացվել հինգ անձի, նրանցից երեքի նկատմամբ ընտրվել էր կալանք խափանման միջոցը։ Գործը դատարանում է 2025 թվականի օգոստոսից, հերթական նախնական դատական նիստը նշանակված էր հունվարի 21-ին։ Նիստը հետաձգվեց մեղադրյալներից մեկի բացակայությամբ պայմանավորված։

Պաշտպանի խոսքով, քանի որ գործի քննությունը դեռ վաղ փուլում է, հնարավոր չէ դրա վերաբերյալ ամբողջական դիրքորոշում հայտնել, քննության ընթացքում ուսումնասիրվում են բազմաթիվ ապացույցներ, լսվում են կողմերի դիրքորոշումները, ինչպես նաև պաշտպանական կողմերը, կողմի ներկայացրած փաստարկները, գործընթացը շարունակվում է օրենքով սահմանված կարգով։

Leave a Comment