Երևանի կենտրոնում մի հսկա տարածք գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվաճառվեն

Կառավարությունը որոշել էԿենտրոն վարչական շրջանում գտնվող 81 հա տարածքը գերակա շահ ճանաչել և սեփականաշնորհել կառուցապատողին, իսկ դրա համար նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին նոր լիազորություն տալ պայմանագիր ստորագրելու համար։ Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Երևանի ավագանու որոշմամբ հաստատված` Երևան քաղաքի գլխավոր հատակագծով Երևանի Կենտրոնի հարավ-արևմտյան տարածքում /մոտ 81 հա/` Հրազդան կիրճի եզրով և Ծովակալ … Read more

2025 թվականին դատավորների վերապատրաստման և կարողությունների զարգացման գործընթացում ներգրավվել է ավելի քան 500 դատավոր և դատավորի թեկնածու

2025 թվականի ընթացքում Դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով և Դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 04Լ որոշմամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացված գործունեության վերաբերյալ ամփոփումը ներկայացվում է … Read more

Ճանապարհները հիմնականում անցանելի են, որոշ հատվածներում բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ «Մեղրու սար» կոչվող հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է) դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ջամշլու-Ծիլքար ավտոճանապարհին բուք է։ Շիրակի և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին հորդորում … Read more

Հայաստանում է Հնդկաստանի զինված ուժերը ներկայացնող պատվիրակությունը

Փետրվարի 1-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից։

2025 թվականին սկսել է իրականացվել 39 դատավորի գործունեության հերթական գնահատման գործընթացը, կայացվել՝ 28 վերջնական որոշում

2025 թվականի ընթացքում Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը  Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի օգոստոսի 26-ի թիվ ԲԴԽ-81-Ն-32 և Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ ԲԴԽ-85-Ո-172 որոշումների համաձայն՝ սկսել է իրականացնել 39 դատավորի գործունեության հերթական գնահատման գործընթացը: 2025 թվականի ընթացքում Հանձնաժողովի կողմից դատավորների գործունեության՝ արտահերթ կարգով գնահատում չի իրականացվել: Վերոնշյալ ժամանակահատվածում վերջնական հաստատվել և … Read more

Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը ամփոփել է 2025 թվականի աշխատանքը

2025 թվականի ընթացքում Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ստացել է շուրջ 654 դիմում-բողոք, գրություն, որոնցից շուրջ 211-ը՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին հաղորդում։ Iravaban.net-ը  տեղեկանում է Դատական իշխանության պաշտոնական կայքից; Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնելու նպատակով հրավիրված և անցկացված նիստերի ընթացքում իրականացրել է ստացված դիմում-բողոքների, հաղորդումների ուսումնասիրություններ, հարուցված կարգապահական վարույթների և Հանձնաժողովի գործունեությանն առնչվող այլ … Read more

Երեխայի ծննդով պայմանավորված ո՞ր նպաստներից եւ ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել երեխայի ծննդով պայմանավորված հետևյալ նպաստների նշանակման համար (պարտադիր պայման է ՀՀ-ում ունենալ բնակության վայրի հաշվառում)` մայրության նպաստ, երեխայի ծննդյան միանվագ նպաստ, խնամքի նպաստ։ Մայրության նպաստ։ Մայրության նպաստի իրավունք ունեն ինչպես աշխատող, այնպես էլ չաշխատող անձինք։ Տեղահանված այն անձինք, ովքեր ՀՀ-ում վարձու աշխատող չեն և ԼՂ-ում չեն ստացել … Read more

ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հացահատիկի նոր խմբաքանակ

Այսօր Ադրբեջանի Հանրապետության տարածքով Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն՝ ընդհանուր 1746 տոննա։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ադրբեջանական APA գործակալության տարածած հաղորդագրությունից։ Մինչ օրս Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 285 վագոն (մոտ 19900 տոննա)։

Ի՞նչ իրավունքներ և արտոնություններ ունեն հաշմանդամություն ունեցող անձինք

Հաշմանդամության սահմանման նպատակով՝ անձին բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունն ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության՝ հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում: Հաշմանդամությունը սահմանվում է մեկ, երկու, հինգ տարի ժամկետով, մինչև անձի 18 տարին լրանալը և անժամկետ: Հաշմանդամություն ունեցող անձինք ունեն հետևյալ իրավունքներն ու արտոնությունները. ընդգրկված են բնակչության սոցիալապես անապահով ու … Read more

Ովքեր կարող են օգտվել խելամիտ հարմարեցումներից

Խելամիտ հարմարեցումներից կարող է օգտվել յուրաքանչյուր անձ, ով ունի հաշմանդամությամբ պայմանավորված ֆունկցիոնալության սահմանափակում, որը, ծառայությունների անհատական ծրագրի համաձայն, սահմանափակում է անձի կողմից իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը կամ ուսումնական գործընթացին մյուսների հետ հավասար հիմունքներով մասնակցությունը։ Խելամիտ հարմարեցումների տեսակները ներառում են՝ ոչ տեխնոլոգիական բնույթի հարմարեցումներ, որոնց համար ֆինանսական ծախս չի պահանջվում (աշխատանքի ժամանակացույցի վերանայում՝ առանց … Read more