39-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 2 փաթեթ, իսկ արհեստանոցում՝ զենք և զինվորական այլ պարագաներ

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները հունվարի 29-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մյասնիկյան գյուղի 39-ամյա բնակիչը թմրամիջոց և ապօրինի զենք-զինամթերք է պահում:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 39-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 2 փաթեթ, իսկ արհեստանոցում՝ կարճեցված մեկփողանի ողորկափող հրացան, սվին-դանակ, հակագազեր և զինվորական այլ պարագաներ:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Leave a Comment