Պետությանը պատճառված շուրջ 6 միլիոն ՀՀ դրամի վնասը վերականգնվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը պաշտոնեական դիրքն օգտագործելով, խմբի կազմում, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրն ու պատկանելությունը թաքցնելու եղանակով օրինականացրել է այն: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս, 2013 թվականի ապրիլին տեղեկանալով, որ համապատասխան ընկերությունը համայնքում … Read more

ՀՀ վարչապետի մասնակցությամբ քննարկվել է Ֆինանսների նախարարության 2025 թ․ գործունեության հաշվետվությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքների ամփոփ հաշվետվությունը և իրականացված աշխատանքները քննարկելու նպատակով։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է նախարարության` 2025 թ․ գործունեության առաջնահերթ ուղղությունները՝ համապարփակ կերպով անդրադառնալով այդ ուղղությունների շրջանակում սահմանված արդյունքային ցուցանիշների ապահովման գործընթացին և արձանագրված առաջընթացին: Նախարարը նշել է, որ հաշվետու տարում նախարարության … Read more

ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Հակոբ Արշակյանը

Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2026 թվականի փետրվարի 2-ի Կ-13-Ա  կարգադրությունը, 2026 թվականի փետրվարի 4-7-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Ազգային ժողովից։ Նշենք որ հիշատակված … Read more

Ընտրությունների նախաշեմին հայաստանյան հանրային խոսույթը աչքի է ընկնում խտրական, հասարակական տարբեր խմբերի թիրախավորող ձևակերպումներով․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարություն է տարածել, այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՄԻՊ գրասենյակից։ Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է ընդգծել, որ հայաստանյան հանրային խոսույթը աչքի է ընկնում խտրական, անհանդուրժող, հասարակական տարբեր խմբերի թիրախավորող, պիտակավորող և ատելություն սերմանող ձևակերպումներով։ Ընտրությունների նախաշեմին նման խոսքի տեսակներն առավել լայն տարածում են ստանում և քաղաքական բանավեճի անբաժանելի մասն … Read more

Ե՞րբ և ինչպե՞ս կարող է փոխվել Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուի կարգավիճակը․ Ավանեսյան

Առողջաահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուի կարգավիճակի մասին։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է նախարարի ֆեյսբուքյան էջից։ 2025թ. դեկտեմբերի աշխատավարձի փոփոխությունը ապահովագրության համակարգի շահառուի Ձեր կարգավիճակի փոփոխության հիմք չէ: Այսինքն, եթե նոյեմբերին ձեր աշխատավարձը եղել է մինչև 200000 դրամ, ուստի ապահովագրության համակարգում ներառված չէիք, իսկ դեկտեմբերին հավելավճարներով Ձեր եկամուտը ավելին է … Read more

Եղանակը կտաքանա, տեղումներ չեն սպասվում

Երևանում փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին, 7-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 5-6-ին, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հանրապետության տարածքում փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին, 7-ին, 8-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն … Read more

Վիգենն ապրում է վարձով բնակարանում, առողջական վիճակը վատթարացել է. կինն ահազանգում է

Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինն ահազանգում է՝ ամուսնու առողջական վիճակը վատթարանում է։ «Փաստինֆոյի» հետ զրույցում Լինդա Էուլջեքչյանը հայտնել է, որ նրա արյան ճնշումը վտանգավոր բարձր է։ «Բժիշկներն ասում են՝ կա սրտի հանկարծակի կանգի վտանգ, և նրան անհրաժեշտ է սրտի վիրահատություն։ Բացի այդ, նա լյարդի խնդիրներ ունի և լեյկոցիտների բարձր քանակություն։ Իրավիճակը շատ բարդ է։ … Read more

ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման 2025 թ․ սակագնային արտոնությունից օգտվելու61 տրանսպորտային միջոցների ցանկը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2 կետի համաձայն` Կոմիտեի կողմից դեռևս 2026 թվականի հունվարի 9-ին հրապարակված 636 էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցներից, վճարված մաքսատուրքի գումարը հետ ստանալու համար, սահմանված ժամկետում դիմել են 575-ի գծով․  չեն դիմել մնացած 61-ի գծով: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՊԵԿ-ից։ … Read more

Տեսանյութ. Թաթոյանը դիմում է Վենսին՝ մատնանշելով Ադրբեջանի հանցագործությունները Արցախի և Հայաստանի նկատմամբ

«Հայաստան կատարելիք առաջիկա այցի ժամանակ Ձեզ գուցե շատ բան կպատմեն, բայց ոչ այն առաջնային խնդիրների մասին, որոնք հուզում են մեր հասարակությանը. ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ Հայաստան նախատեսված նրա այցի առիթով։Նա ասել է. Մեծ հարգանքով Ձեր նկատմամբ՝ ուզում եմ հիշեցնել՝ Ադրբեջանում անօրինական պահվող հայ գերիների և … Read more

40-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը ձերբակալվել են թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով

Հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ Ոստիկանության չորս հենասյունային ուղղությունների ծառայողների սերտ փոխգործակցության արդյունքում հերթական բացահայտումներն են արձանագրվել: Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։ Պարեկային ծառայության, Ոստիկանության գվարդիայի ու Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Սասնա Ծռերի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և «Հոնգ Ջի» … Read more