Նախագահ Վահագն Խաչատուրյանը նոր հրաման է ստորագրել, որի համաձայն Մադլենա Մարգարյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավորի պաշտոնում։ Iravaban.net-ը ավելի վաղ հայտնել էր, որ Բարձրագույն դատական խորհուրդը ՀՀ նախագահին է առաջարկել Մադլենա Վահրամի Մարգարյանի թեկնածությունը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար: