Դատարանը փաստացի վտանգել է բժշկական գաղտնիքը հրապարակելու անթույլատրելիության սկզբունքը․ փաստաբան Էրիկ Ալեքսանյան

«Օրեր առաջ Դատարանի ոչ իրավաչափ որոշումներով «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանի եւ բուժական գծով տնօրենի տեղակալ Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներում կատարվել են խուզարկություններ։ Հիշատակված որոշումները վերաքննության կարգով բողոքարկվել են»,- Iravaban.net-ը տեղեկանում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանից։ Վերջինս սոցիալական ցանցի իր էջում գրել է․ Դատարանը որոշումներ կայացնելիս ի թիվս այլնի, հաշվի չի առել հետեւյալ կարեւոր երկու հանգամանքները. … Read more

2025 թվականի ընթացքում գրանցվել է դատավարական ավարտների և գույքային վնասի վերականգնումների ամենաբարձր ցուցանիշը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 16-ին տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են Քննչական կոմիտեի 2025 թվականի աշխատանքները: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից։ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները և առանձին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ ըստ համակարգման ոլորտների, ներկայացրել են բազմադրվագ, մեծածավալ, հասարակական հնչեցություն ունեցող բազմաթիվ … Read more

Դատական համակարգի ներկայացուցիչները մասնակցել են Հռոմում կայացած ակտիվների վերականգնման գործընթացին նվիրված աշխատաժողովին

2026 թվականի փետրվարի 9-12-ը Հռոմում ՄԱԿ-ի Հանցավորության և արդարադատության հարցերի միջտարածաշրջանային գիտահետազոտական ինստիտուտի (UNICRI) կողմից կազմակերպվել էր աշխատաժողով, որին մասնակցել են Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անահիտ Աբրահամյանը և Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Աշխեն Ղարսլյանը։ Այս մասին iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ Դատական իշխանության պաշտոնական կայքէջից։ Աշխատաժողովն անցկացվել է «Աջակցություն Արևելյան գործընկերության երկրներին՝ ակտիվների վերականգնման գործընթացի բարելավման … Read more

Դատարանը բավարարել է կարգալույծ հռչակված Արամայիս Թախմազյանի միջնորդությունը

Փետրվարի 5-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ստացվել։ Արամայիս Թախմազյանը, պահանջել է  անվավեր ճանաչել ՀԱՍԵ որոշումը, որով նա կարգալույծ է հռչակվել։ Գործը նույն օրը մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյան ի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ Ներկայացվող հայցապահանջը: Ճանաչել անվավեր հայցվորին Թալինի տարածաշրջանի հոգևոր Հովվի պաշտոնից … Read more

Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել դատարան, գործով պատասխանող է նաև ՀՀ Կառավարությունը

ՀՀ գլխավոր դատախազությունը 2026 թվականի հունվարի 13-ին  հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան։Ինչպես Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից, հայցադիմումը դատարան է ստացվել հունվարի 26-ին և նույն օրը մակագրվել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Լիլի Դրմեյանին։ Ներկայացված հայցապահանջը՝ «Սեյսմակայուն Շինարարության և Կառուցվածքների պահպանման Հայկական Գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲԸ և «Ջերմուկ Ինթերնեյշնլ»ՍՊԸ-ի միջև 27.12.2028թ. կնքված անշարժ գույքի … Read more

Հուշանվեր-թղթադրամով վճարում կատարած տղամարդը հայտնաբերվել է

ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 9-ին հաղորդում է ստացվել, որ «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Մարգահովիտ գյուղի գազալցակայանում վճարել է կեղծ թղթադրամով: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 16-ի սահմաններում «Օպելի» վարորդը լիցքավորելով 1000 դրամի գազ՝ վճարել է 20 000 դրամանոցով և ստանալով … Read more

Հայաստանում հանրային ուշադրությանը իշխանական ընտանիքը թեմա է տվել. Մետաքսե Հակոբյան

Քաղաքականության մեջ պատահական օրակարգեր չեն լինում։ Ռուբեն Վարդանյանին էլ քոչվորները դատապարտեցին, իսկ Հայաստանում հանրային ուշադրությանը իշխանական ընտանիքը թեմա է տվել… Կիրառվում է ուշադրության կառավարման հերթական տեխնոլոգիան։ Մինչ հասարակությունը քննարկում է ինտրիգը, իրական ողբերգությունը շարունակվում է՝ գերիներ, դատավճիռներ, լռություն, պետական կամքի բացակայություն։ Ու բնավ էլ խնդիրը մեկ հրապարակումը չէ։ Խնդիրն այն է, որ երկրում դեռ չկա … Read more

Զինվորականներին հիփոթեքային վարկավորմամբ բնակարա­նային ապա­հով­ման պետական աջակցու­թյան ծրագիրը

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված ՀՀ ՊՆ համակարգի բնակարանային պայմանների բարելավման հաշվառման ընդգրկված պայմանագրային զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների և զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների՝  հիփոթեքային վարկավորմամբ բնակարա­նային ապա­հով­ման պետական աջակցու­թյան ծրագիրը հաստատելու … Read more

Փոփոխություններ և լրացումներ կկատարվեն Կառավարության համապատասխան որոշման մեջ

Iravaban.net-ը ուսումնասիրել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերին համապատասխան հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1581-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Առաջարկվող կարգավորման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտներում՝ ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական, տեխնիկական, գյուղատնտեսական և բժշկական … Read more

Թմրամիջոցների իրացման դեպք․ ձերբակալվել է 34-ամյա տղամարդ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողների և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ստացած և մշակած օպերատիվ տեղեկություններն իրացվեցին Արմավիրի մարզի քրեական ոստիկանների և պարեկների հետ։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։Փետրվարի 7-ին՝ երեկոյան ժամը 8-ի սահմաններում, Էջմիածին-Երևան ավտոճանապարհին, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց և … Read more