Փոփոխություններ և լրացումներ կկատարվեն Կառավարության համապատասխան որոշման մեջ

Iravaban.net-ը ուսումնասիրել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերին համապատասխան հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1581-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

Առաջարկվող կարգավորման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտներում՝ ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական, տեխնիկական, գյուղատնտեսական և բժշկական գիտություններ, ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների համապատասխան ամբիոնները ապահովելն է՝ անհրաժեշտ մասնագետներով:

Իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բխում է «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզներ և նախակրթարաններ» ծրագրում ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների ցանկը համալրելու հանգամանքից, ինչը հնարավորություն կտա ծրագրի արդյունավետ իրականացման համար հստակ կարգավորել շինարարական աշխատանքների կարգն ու հաջորդականությունը:

Առաջարկվող փոփոխությունը

Նախագծով առաջարկվում է գործող կարգում կատարել լրացումներ՝ 490-րդ կետից հետո լրացնել նոր՝ 491-544 կետերով, որոնք արտացոլում են ծրագրում ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների ամբողջական ցանկը, ինչպես նաև տրամադրված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման չափորոշիչները:

491-544 կետերի բովանդակությունը՝

Հ/Հ

 

Պատվիրատու Մարզ Համայնք ԲՆակավայր Օբյեկտի գտնվելու վայրը և

անվանումը

Կարգավիճակ Տեսակ Հզորություն Շինարարական միջամտության
491 ԿԳՄՍՆ Երևան     Նախակրթարան Երևանի թիվ 172 հիմնական դպրոցի շենքում ավարտված Նախակրթարան 25

 

հիմնանորոգում
492 ԿԳՄՍՆ Երևան     Նախակրթարան Երևանի թիվ 69  հիմնական դպրոցի շենքում ավարտված Նախակրթարան 25 հիմնանորոգում
493 ԿԳՄՍՆ Երևան     Նախակրթարան Երևանի թիվ 93  հիմնական դպրոցի շենքում ավարտված Նախակրթարան 25 հիմնանորոգում
494 ԿԳՄՍՆ Երևան     Նախակրթարան Երևանի թիվ 117  հիմնական դպրոցի շենքում ավարտված Նախակրթարան 20 հիմնանորոգում
495 ԿԳՄՍՆ Երևան     Նախակրթարան Երևանի թիվ 140  հիմնական դպրոցի շենքում ավարտված Նախակրթարան 20 հիմնանորոգում
496 ԿԳՄՍՆ Երևան     Նախակրթարան Երևանի թիվ 53  հիմնական դպրոցի շենքում ավարտված Նախակրթարան 20 հիմնանորոգում
497 ԿԳՄՍՆ Երևան     Նախակրթարան Երևանի թիվ 129  հիմնական դպրոցի շենքում ավարտված Նախակրթարան 20 հիմնանորոգում
498 ԿԳՄՍՆ Երևան     Նախակրթարան Երևանի թիվ 26  հիմնական դպրոցի շենքում ավարտված Նախակրթարան 25 հիմնանորոգում
499 ԿԳՄՍՆ Երևան     Նախակրթարան Երևանի թիվ 6  հիմնական դպրոցի շենքում ավարտված Նախակրթարան 20 հիմնանորոգում
500 ԿԳՄՍՆ Երևան     Նախակրթարան Երևանի թիվ 52  հիմնական դպրոցի շենքում ավարտված Նախակրթարան 25 հիմնանորոգում
501 ԿԳՄՍՆ Երևան     Նախակրթարան Երևանի թիվ 91  հիմնական դպրոցի շենքում ավարտված Նախակրթարան 25 հիմնանորոգում
502 ԿԳՄՍՆ Արմավիր Փարաքար Փարաքար Նախակրթարան Փարաքարի միջնակարգ դպրոցի շենքում ավարտված Նախակրթարան 25 հիմնանորոգում
503 ԿԳՄՍՆ Շիրակ Գյումրի Գյումրի Նախակրթարան Գյումրու թիվ 6 դպրոցի շենքում ավարտված Նախակրթարան 20 հիմնանորոգում
504 ԿԳՄՍՆ Գեղարքունիք Գավառ Գավառ Նախակրթարան Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքում ավարտված Նախակրթարան 20 հիմնանորոգում
505 ԿԳՄՍՆ Գեղարքունիք Գավառ Գավառ Նախակրթարան Գավառի թիվ 3 հիմնական դպրոցի շենքում ավարտված Նախակրթարան 15 հիմնանորոգում
506 ԿԳՄՍՆ Արարատ Արտաշատ Բերդիկ Նախակրթարան Բերդիկի միջնակարգ դպրոցի շենքում ավարտված Նախակրթարան 20 հիմնանորոգում
507 ԿԳՄՍՆ Արագածոտն Աշտարակ Լեռնարոտ Նախակրթարան Լեռնարոտի միջնակարգ դպրոցի շենքում   Նախակրթարան 15 հիմնանորոգում
508 ԿԳՄՍՆ Արագածոտն Ալագյազ Սադունց Նախակրթարան Սադունցի Ս.Մուրադովի անվան հիմնական դպրոցի շենքում   Նախակրթարան 15 հիմնանորոգում
509 ԿԳՄՍՆ Արագածոտն Թալին Կարմրաշեն Նախակրթարան Կարմրաշենի Ա. Ասլանյանի անվան միջնակարգ դպրոցի շենքում   Նախակրթարան 10 հիմնանորոգում
510 ԿԳՄՍՆ Արագածոտն Աշտարակ Օրգով Նախակրթարան Օրգովի  Արբի Թրպանճյանի անվ միջնակարգ դպրոցի շենքում   Նախակրթարան 15 հիմնանորոգում
511 ԿԳՄՍՆ Արմավիր Բաղրամյան Տալվորիկ Նախակրթարան Տալվորիկի հիմնական դպրոցի շենքում   Նախակրթարան 10 հիմնանորոգում
512 ԿԳՄՍՆ Կոտայք Գառնի Հացավան Նախակրթարան Հացավանի Հ. Մանուկյանի անվան միջնակարգ  դպրոցի շենքում   Նախակրթարան 10 հիմնանորոգում
513 ԿԳՄՍՆ Կոտայք Գառնի Գեղարդ Նախակրթարան Գեղարդի միջնակարգ դպրոցի շենքում   Նախակրթարան 10 հիմնանորոգում
514 ԿԳՄՍՆ Կոտայք Նոր Հաճըն Քարաշամբ Նախակրթարան Քարաշամբի միջնակարգ դպրոցի շենքում   Նախակրթարան 25 հիմնանորոգում
515 ՏԿԵՆ սուբվենցիա Արմավիր Արաքս Արտիմետ Արաքս համայնքի Արտիմետի մանկապարտեզ   Մանկապարտեզ 90 Վերանորոգում
516 ՏԿԵՆ սուբվենցիա Արմավիր Արաքս Լուսագյուղ Արաքս համայնքի Լուսագյուղի մանկապարտեզ   Մանկապարտեզ 30 Վերանորոգում
517 ՏԿԵՆ սուբվենցիա Արմավիր Արաքս Ջրարբի Արաքս համայնքի Ջրարբիի մանկապարտեզ   Մանկապարտեզ 60 Վերանորոգում
518 Մարզպետի աշխատակազմ Արմավիր Արմավիր Արմավիր «Արմավիրի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ   Մանկապարտեզ 110 Վերանորոգում
519 Մարզպետի աշխատակազմ Արմավիր Արմավիր Արմավիր «Արմավիրի թիվ 7 մանկապարտեզ» ՀՈԱԿ   Մանկապարտեզ 110 Վերանորոգում
520 Մարզպետի աշխատակազմ Գեղարքունիք Սևան Սևան «Սևանի համայնքի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ» ՀՈԱԿ   Մանկապարտեզ 180 Վերանորոգում
521 Մարզպետի աշխատակազմ Գեղարքունիք Սևան Ծովագյուղ «Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ   Մանկապարտեզ 120 Վերանորոգում
522 Մարզպետի աշխատակազմ Գեղարքունիք Գավառ Կարմիրգյուղ «Կարմիրգյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ   Մանկապարտեզ 90 Վերանորոգում
523 Մարզպետի աշխատակազմ Սյունիք Սիսիան Սիսիան «Սիսիանի թիվ 4 ՆՈՒՀ» ՀՈԱԿ   Մանկապարտեզ 160 Վերանորոգում
524 Մարզպետի աշխատակազմ Վայոց ձոր Վայք Վայք «Վայքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ   Մանկապարտեզ 120 Վերանորոգում
525 Մարզպետի աշխատակազմ Վայոց ձոր Վայք Վայք «Վայքի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ   Մանկապարտեզ 140 Վերանորոգում
526 Մարզպետի աշխատակազմ Վայոց ձոր Արենի Աղավնաձոր «Աղավնաձորի մանկապարտեզ» ՀՈԱԿ   Մանկապարտեզ 120 Վերանորոգում
527 Մարզպետի աշխատակազմ Տավուշ Նոյեմբերյան Բերդավան «Բերդավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ   Մանկապարտեզ 140 Վերանորոգում
528 ՏԿԵՆ սուբվենցիա Տավուշ Բերդ Այգեպար Այգեպարի մանկապարտեզ ավարտված Մանկապարտեզ 26 Վերանորոգում
529 ՏԿԵՆ սուբվենցիա Արմավիր Վաղարշապատ Շահումյան Շահումյանի մանկապարտեզ ավարտված Մանկապարտեզ 60 Վերանորոգում
530 ՀՀ Քաղշին կոմիտե Գեղարքունիք Մարտունի Լեռնահովիտ «Լեռնահովիտ գյուղի

Վ. Բարեղամյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ

  Նախակրթարան 25 կառուցում
531 ՀՀ Քաղշին կոմիտե Գեղարքունիք Վարդենիս Շատջրեք «Շատջրեք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ   Նախակրթարան 20 կառուցում
532 ՀՀ Քաղշին կոմիտե Սյունիք Տաթև Հարժիս «Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ   Նախակրթարան 20 կառուցում
533 ՏԿԵՆ սուբվենցիա Արարատ Մասիս Արբաթ Արբաթ բնակավայրի մանկապարտեզ   Մանկապարտեզ 120 կառուցում
534 ՏԿԵՆ սուբվենցիա Արարատ Մասիս Գետափնյա Գետափնյա բնակավայրի

մանկապարտեզ

  Մանկապարտեզ 60 կառուցում
535 ՏԿԵՆ սուբվենցիա Արարատ Մասիս Դարակերտ Դարակերտ բնակավայրի

մանկապարտեզ

  Մանկապարտեզ 120 մասնաշենքի կառուցում
536 ՏԿԵՆ սուբվենցիա Արարատ Մասիս Հայանիստ Հայանիստ բնակավայրի

մանկապարտեզ

  Մանկապարտեզ 120 կառուցում
537 ՏԿԵՆ սուբվենցիա Արարատ Մասիս Նորամարգ Նորամարգ բնակավայրի

մանկապարտեզ

  Մանկապարտեզ 60 կառուցում
538 ՏԿԵՆ սուբվենցիա Արարատ Մասիս Նոր Խարբերդ Նոր Խարբերդ բնակավայրի մանկապարտեզ   Մանկապարտեզ 120 կառուցում
539 ՏԿԵՆ սուբվենցիա Արմավիր Արմավիր Հացիկ Հացիկ բնակավայրի մանկապարտեզ մանկապարտեզ   Մանկապարտեզ 110 կառուցում
540 ՏԿԵՆ սուբվենցիա Գեղարքունիք Մարտունի Արծվանիստ Արծվանիստ բնակավայրի մանկապարտեզ   Մանկապարտեզ 90 հիմնանորոգում
541 ՏԿԵՆ սուբվենցիա Գեղարքունիք Մարտունի Մարտունի Մարտունի բնակավայրի թիվ 2 մանկապարտեզ   Մանկապարտեզ 120 հիմնանորոգում
542 ՏԿԵՆ սուբվենցիա Գեղարքունիք Մարտունի Մարտունի Մարտունի բնակավայրի թիվ 3 մանկապարտեզ   Մանկապարտեզ 120 հիմնանորոգում
543 ՏԿԵՆ սուբվենցիա Լոռի Վանաձոր Վանաձոր Վանաձորի թիվ 3 մանկապարտեզ   Մանկապարտեզ 70 կառուցում
544 ՏԿԵՆ սուբվենցիա Կոտայք Բյուրեղավան Բյուրեղավան Բյուրեղավան քաղաքի “Արև” մանկապարտեզ   Մանկապարտեզ 120 Վերանորոգում

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից տեղեկանում ենք, որ գործող կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում հստակեցվում է ցանկում ընդգրկված նախադպրոցական ուսումնական հաստատություններում շինարարական միջամտության անհրաժեշտությունը՝ հիմնվելով իրականացվող պարբերական ուսումնասիրությունների վրա, ինչպես նաև ցանկը համալրվում է նոր հաստատություններով՝ նպաստելով նախադպրոցական ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի արդյունավետության բարձրացմանը: Նախադպրոցական կրթության վաղ հասանելիությունը էական ազդեցություն ունի սաների հետագա կրթական արդյունքների վրա. ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, լավագույն ազդեցությունը լինում է սաների՝ նախադպրոցական կրթության մեջ երեք և ավելի տարի ընդգրկված լինելու դեպքում: Նախադպրոցական կրթության հասանելիությունը կարող է նաև էական ազդեցություն ունենալ տնտեսական զարգացման տեսանկյունից՝ ստեղծելով ծնողների զբաղվածության բարենպաստ պայմաններ:  Բնակավայրերը կունենան ժամանակակից շենքային պայմաններ` ապահովված համապատասխան ենթակառուցվածքներով և գույքով, կբարելավվեն շենքերի և կոմունալ ենթակառուցվածքների ֆիզիկական վիճակը, կբարեկարգվեն բակային տարածքները: Գյուղական բնակավայրերի հաստատությունները կարող են  ընդլայնել իրենց նշանակությունը՝ գործելով իբրև համայնքային կենտրոն՝ ապահովելով բնակավայրի մշակութային, մարզական, ժամանցային միջավայրերն ու ենթակառուցվածքները։ Կրթական գործընթացի կազմակերպման արդյունավետության տեսանկյունից կարող են գործել կրթահամալիրներ, որտեղ իրականացվելու են նաև նախադպրոցական կրթական ծրագրեր։

Իրավական ակտերի մշակման գործընթացը կարգավորվում է պետության կողմից, իսկ դրա իրականացման ֆինանսավորումն ապահովվում է պետական բյուջեի և սուբվենցիոն ծրագրերի միջոցով: Ներգրավված մարմինների՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության համագործակցությունը ապահովում է իրավական ակտերի բազմակողմանի մշակումը և դրանց համապատասխանությունը կրթական, գիտական, մշակութային և տարածքային կառավարման պահանջները:

Leave a Comment