Միքայել արքեպիսկոպոսին թույլատրվել է ներկա գտնվել պատարագներին, սակայն տնային կալանքը պահպանվում է

Վերաքննիչ քրեական դատարանում  մարտի 18-ին, դռնբաց դատական նիստով քննության է առնվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ մեղադրյալ Գևորգ (Միքայել)  Աջապահյանի (Միքայել սրբազան) պաշտպանների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, ինչպես նաև  ՀՀ գլխավոր դատախազության Սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերի վարչության պետի տեղակալ Վահան Հարությունյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները:

Միքայել Աջապահյանի միջնորդները հանդես եկան միջնորդությամբ, խնդրելով վերացնել կիրառված տնային կալանք խափանման միջոցը և թույլատրել նրա մասնակցությունը պատարագներին։

Փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանին ներկայացրեց Շիրակի հավատացյալների դիմում խնդրանքը Սրբազանին ազատ արձակելու և, հետևաբար, պատարագներին մասնակցելու վերաբերյալ։

Դատարանը քննության առնելով միջնորդությունը, որոշեց թույլատրել Միքայել Սրբազանի ներկայությունը պատարագներին, սակայն տնային կալանքը չվերացվեց։

Leave a Comment