Հարգելի տիկին Արմինե Մոսիյանին ու իր որդուն հրավիրում եմ ՀՀ Կառավարություն՝ ուղիղ եթերում իրենից ու իր որդուց պաշտոնապես ներողություն խնդրելու. Նիկոլ Փաշինյան

Հարգելի տիկին Արմինե Մոսիյանին ու իր որդուն հրավիրում եմ ՀՀ Կառավարություն՝ ուղիղ եթերում իրենից ու իր որդուց պաշտոնապես ներողություն խնդրելու։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել  էիր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով այսօր մետրոյում տեղի ունեցած միջադեպին։ «Եթե Կառավարություն գալը իր համար ընդունելի չէ, պատրաստ եմ նույնը անել Երեւանի մետրոպոլիտենում, իրեն հարմար ժամի՝ կրկին ուղիղ եթերում։

Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման ինստիտուտի վերափոխում․ նոր ժամկետներ և ընթացակարգեր

ՀՀ արդարադատության նախարարությունը E-draft միասնական հարթակում հրապարակել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ։ Փոփոխությունները բխում են ՀՀ Սահմանադրական դատարանի 2025 թվականի ապրիլի 16-ի թիվ ՍԴՈ-1776 որոշումից և ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության պահանջներից։ Նախագիծը նպատակ ունի կատարելագործելու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը՝ ներդնելով վաղեմության ժամկետներ, հստակեցնելով բռնագանձման … Read more

Աշխարհի ոչ մի իշխանություն այսքան արհամարված չի եղել, որքան այսօրվա Հայաստանինն է. Արտակ Զաքարյան

Տեսան, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չեն կարողանում սասանել՝ դադարեցին քրիստոնյա խաղալ և որոշեցին կիրակնօրյա պատարագներին այլևս չգնալ: Որոշ ժամանակ հետո կդադարեցնեն ժողովրդավար երևալու նպատակով երկրի փողոցներում անիմաստ շփումների թատրոնը: Իրենք են իրենց աչքով տեսնում, որ աշխարհի ոչ մի իշխանություն այսքան արհամարված չի եղել, որքան այսօրվա Հայաստանինն է: Ինչ վերաբերում է ցուցադրվող թատրոնին՝ ցանկացած երկրի … Read more

Լեռնահովիտի Սուրբ Ստեփանոս եկեղեցին վերակառուցվել է Կարապետյան ընտանիքի մեկենասությանբ

«Պատմական», այսպես էր անվանել Գուգարաց թեմի առաջնորդ, այսօր արդեն երջանկահիշատակ բարձրաշնորհ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանը, Լեռնահովիտի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու վերաօծման արարողությունը, որը տեղի էր ունեցել 2016 թվականին՝ Սրբազանի ձեռամբ: Մինչ այդ եկեղեցին չէր գործում, այն վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ` թոռան՝ Վահե Կարապետյանի ու Կարապետյան ընտանիքի ֆինանսավորմամբ։ Բարերարները երբեք չեն խզել կապը ծննդավայրի՝ Տաշիրի … Read more

Արցախցի կինը հիացմունքի է արժանի` իր վրա հարձակվող թշնամական կամակատարին տեղը դնելու, հոդս ցնդեցնելու իր պարզ ու հստակ մարդկային կարողությամբ. Ավետիք Չալաբյան

Այսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի՝ իր արժանապատիվ խոսքով, սեփական հայրենիքի խորը զգացողությամբ, թուլամորթ բայց լկտի կերպով իր վրա հարձակվող թշնամական կամակատարին տեղը դնելու և նրա ստահոդ պրոպագանդան հոդս ցնդեցնելու իր պարզ ու հստակ մարդկային կարողությամբ: Խոնարումս և զորակցությունս եմ հայտնում Ձեզ, հարգելի տիկին: Թող Դուք և Ձեր զավակներն ապրեն իրենց … Read more

Ատելությունը միայն մեզ համար չէ վտանգավոր. իր հետ քայքայում է ամեն ինչ, այն կործանում է իր հետ ամեն ինչ. Արա Պողոսյան

Այս նկարում պարփակված են ատելությունն ու ուխտադրժությունը: Ոչ մի սրտիկ կամ «սիրում եմ ձեզ» չի կարող թողարկել այն ատելությունը, որը թողարկված է այս մարդու մեջ: Այդ ատելությունը միայն մեզ համար չէ վտանգավոր, այլ նաև հենց իր համար: Ներազգային համերաշխությունն ու ներքին համախմբումը պահանջում են, որպեսզի այս մարդը դադրի ատելություն տարածելու հնարավորություն ունենալ: Ատելությունը նման է … Read more

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ փաստաբան

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը։ Մնացած 10 տոկոսն էլ են համաձայն նրա հետ, պարզապես զգուշանում են քաղաքական ռեպրեսիաներից։ Միջադեպի մասին ասելու շատ խոսքեր ունեմ, բայց սրանով կբավարարվեմ։ Ռոման Երիցյան, փաստաբան

Բռնի տեղահանված անձանց և փախստականների հետ հաղորդակցությունն, ինչպես նաև նրանց իրավունքներին առնչվող հարցերի քննարկումը պետք է իրականացվեն պաշաճ զգայունության երաշխավորմամբ

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ բռնի տեղահանված անձանց և փախստականների նկատմամբ զգայունության ապահովման անհրաժեշտության առնչությամբ: Բռնի տեղահանված անձանց և փախստականների հետ հաղորդակցությունն, ինչպես նաև նրանց իրավունքներին առնչվող հարցերի քննարկումը պետք է իրականացվեն պաշաճ զգայունության երաշխավորմամբ` հաշվի առնելով նշված խմբի խոցելիությունը: Այդ են պահանջում ոլորտում գործող միջազգային-իրավական չափանիշները: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՄԻՊ-ից։ Ընտրական գործընթացներում … Read more

Վրաստանում ՀՀ դեսպանությունն օգնել է Քուվեյթից և Իրաքից «Ռիյադ-Թբիլիսի չվերթով ժամանած քաղաքացիներին Երևան տեղափոխման հարցում

Վրաստանում ՀՀ դեսպանությունն աջակցել է Քուվեյթից և Իրաքից Ռիյադ-Թբիլիսի չվերթով մարտի 18-ին ժամանած 18 քաղաքացիներին Երևան տեղափոխման հարցում։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Թբիլիսիի օդանավակայանում ՀՀ քաղաքացիներին դիմավորել է դեսպան Աշոտ Սմբատյանը, միկրոավտոբուսով ապահովվել է նրանց անվճար տեղափոխումը Երևան։  

Տղամարդը բռնություն գործադրելով իր ծանոթից հափշտակել է 9.991 դոլար

Մարտի 17-ին Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել բռնություն գործադրելու և խոշոր չափի՝ 3.811.566 ՀՀ դրամ գումար հափշտակելու դեպքի առթիվ։ Գործը մակագրվել է Արմեն Պողոսյանին։  Iravaban.net-ը տեղեկացնում Datalex դատական տեղեկատվական հարթակից։ Դեպքի հանգամանքները Մ․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2025 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում այցելել է Դարպաս բնակավայրի … Read more