Աշխարհի ոչ մի իշխանություն այսքան արհամարված չի եղել, որքան այսօրվա Հայաստանինն է. Արտակ Զաքարյան

Տեսան, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չեն կարողանում սասանել՝ դադարեցին քրիստոնյա խաղալ և որոշեցին կիրակնօրյա պատարագներին այլևս չգնալ:

Որոշ ժամանակ հետո կդադարեցնեն ժողովրդավար երևալու նպատակով երկրի փողոցներում անիմաստ շփումների թատրոնը: Իրենք են իրենց աչքով տեսնում, որ աշխարհի ոչ մի իշխանություն այսքան արհամարված չի եղել, որքան այսօրվա Հայաստանինն է:

Ինչ վերաբերում է ցուցադրվող թատրոնին՝ ցանկացած երկրի ցանկացած համայնքում միշտ կգտնվի փոքրիկ հատված, որը դուրս կգա դիմավորելու և ողջունելու նույնիսկ ամենավատ պետական պաշտոնյային:

Արտակ Զաքարյան, քաղաքական գործիչ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ

Leave a Comment