Հարություն Հարությունյանը հրաժարական է ներկայացրել Դատավորների էթիկայի հանձնաժողովի անդամի պաշտոնից

Փաստաբան, Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամ Հարություն Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է Փաստաբանի գրառումից։ «Հարգարժան դատավորներ, հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքում կատարվել են փոփոխություններ (իմ կարծիքով նաև՝ թիրախային փոփոխություններ, քանի որ այն ազդում է բացառապես ինձ վրա), ինչն … Read more

ՄՍԾ աշխատակիցը գումարի դիմաց կազմակերպել է քաղաքացիների՝ մեկ տարվա նպաստ ստանալու գործընթացը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է,  որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի պաշտոնատար անձը, օգտագործելով իր իշխանական և ծառայողական լիազորությունները, ապօրինի գործողությունների համար ստացել է կաշառք, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք և հափշտակություն: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ նշված պաշտոնատար անձը  Լոռու մարզի … Read more

Բուժաշխատողի կողմից զինծառայողին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանի կայազորային հոսպիտալի օրդինատորի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով զինծառայողին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի կայազորային հոսպիտալի օրդինատորը 2024 թվականի հուլիսի 19-ից մինչև օգոստոսի 6-ն ընկած … Read more

Հայաստանյան իշխանությունը տեղեկատվական բլոկադան ճեղքելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանական դատարաններում հայ գերիների նկատմամբ կայացված քաղաքական վճիռներից հետո այս թեմայի շուրջ ուշադրությունը էականորեն նվազել է։ Թեև ադրբեջանական լրատվամիջոցները իրադարձությունները ներկայացնում էին ընտրովի և խիստ խեղաթյուրված, այնուամենայնիվ լուսանկարները, տեսանյութերը և հայ ռազմագերիների հատվածական խոսքերը որոշակի տեղեկատվություն փոխանցում էին։ Երբ սրան ավելանում է Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակի փակումը, ապա Ադրբեջանում գտնվող հայերի խնդրի շուրջ տեղեկատվական բլոկադան … Read more

Ո՛չ մի «ներողություն» քեզ չի՛ փրկելու. լկտիությունը քո վարչախմբի իրական դեմքն է. Իշխան Սաղաթելյան

Ո՛չ մի «ներողություն», ո՛չ մի ուշացած տեսարան ու բեմադրություն քեզ չի՛ փրկելու։ Դու վաղուց հատել ես բոլոր բարոյական ու քաղաքական կարմիր գծերը։ Այսօրվա լկտիությունը քո վարչախմբի իրական դեմքն է։ Քո «զղջումները» կեղծ են, իսկ նպատակդ մեկն է՝ խուսափել պատասխանատվությունից։ Բայց չի՛ հաջողվելու։ Քո կատարած հանցանքների, երկիրը հետևողականորեն կործանման տանելու համար դու պատասխան ես տալու հայկական … Read more

Միայն մեկ բան` հրաժարական ու քաղաքական գործունեության դադարեցում․ Վարուժան Գեղամյան

Նորմալ` իրական ժողովրդավարական պետությունում քաղաքական գործչի ներողությունը ենթադրում է ոչ թե գրառումներ ու լայվեր, այլ միայն մեկ բան` հրաժարական ու քաղաքական գործունեության դադարեցում: Դա չկա, ուրեմն ներողությունը չունի քաղաքական արժեք: Ի դեպ, ներողություն պետք է խնդրել ոչ թե մեկ մարդուց, այլ բոլոր հայերից իրենց երազանքն ու նվիրական հայրենիքը` Արցախը հանձնելու ու, որ ավելի վատ է, … Read more

Պարզ է, թե ինչի մասին էր մտածում Նիկոլ Փաշինյանը մետրոյում. Հակոբ Բադալյան

Ի՞նչ ենք տեսնում, երբ ամբողջությամբ դիտում ենք տեսանյութը: Կինը հանգիստ խնդրում է Փաշինյանին չխոսել իր հետ, հանգիստ թողնել իրեն ու երեխային, շատ հանգիստ բացատրելով, որ համաձայն չէ նրա պատկերացումների հետ եւ կիջներ վագոնից, եթե երեխայի հետ չուշանային շախմատի մրցաշարից: Կրկնեմ՝ երեխայի հետ, ուշանում են մրցաշարից: Ի՞նչ է անում հավասարակշռված մարդն այդ վիճակում: Չի ասում՝ ես … Read more

Բյուրեղավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել 9 դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

2026 թվականի հունվարի 8-ին Հակակոռուպցիոն քրեական դատարանում գործ է ստացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման մասին մեղադրական եզրակացությամբ։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։ Գործը քննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Հունվարի 8-ին գործը մակագրվել է դատավոր Խաչիկ ղազարյանին, վերջինս հունվարի 12-ին որոշում է ընդունել գործը վարույթ ընդունելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին։ Գործով մեղադրյալ է 3 անձ, … Read more

Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի ապօրինի որսի դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ն.Դ.-ն իր ընկերների՝ Ա.Զ.-ի և Գ.Զ.-ի հետ միասին, քարակաքավ որսալու նպատակով՝ 2025 թվականի հոկտեմբերի 29-ին իր ավտոմեքենայով գնացել է Վայոց ձորի մարզի Մոզրով բնակավայրի «Ջաֆարի ձոր» անվամբ հայտնի տարածք, որտեղ իր կողմից ապօրինի ձեռք բերված որսորդական ակոսափող հրազենով … Read more

Մարտի 23-ից ՆԳՆ Արագածոտնի մարզի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում

Հանրությանը մատուցվող ծառայություններն առավել հարմարավետ դարձնելու նպատակով՝ Ներքին գործերի նախարարությունը իրականացնում է նաև ենթակառուցվածքային փոփոխություններ։ Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ-ից։