ՀՀ արդարադատության նախարարությունը E-draft միասնական հարթակում հրապարակել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ։ Փոփոխությունները բխում են ՀՀ Սահմանադրական դատարանի 2025 թվականի ապրիլի 16-ի թիվ ՍԴՈ-1776 որոշումից և ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության պահանջներից։ Նախագիծը նպատակ ունի կատարելագործելու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը՝ ներդնելով վաղեմության ժամկետներ, հստակեցնելով բռնագանձման ենթակա գույքերի շրջանակը, բարելավելով դատավարական երաշխիքները և ապահովելով օրենքի նպատակների առավել արդյունավետ իրագործումը։ Այս թեմայի շուրջ Iravaban.net-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի և «ԼԵԳԱԼԻՍՏ» փաստաբանական ընկերության համահիմնադիր, փաստաբան Հաբեթ Մարտիրոսյանի հետ։
Մանրամասները տեսանյութում։