2026 թվականի հունվարի 8-ին Հակակոռուպցիոն քրեական դատարանում գործ է ստացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման մասին մեղադրական եզրակացությամբ։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։ Գործը քննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Հունվարի 8-ին գործը մակագրվել է դատավոր Խաչիկ ղազարյանին, վերջինս հունվարի 12-ին որոշում է ընդունել գործը վարույթ ընդունելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին։ Գործով մեղադրյալ է 3 անձ, այդ թվում՝ Բյուրեղավան համայնքի ղեկավարը։
Մեղադրական եզրակացությունը․ Հակոբ Սուրենի Բալասյանն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականի օգոստոսի 17-ից մինչև օրս զբաղեցնելով Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Բյուրեղավան համայնքի 13 շենքի 31 հասցեում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող, կադաստրային համարով, 40.60 քմ մակերեսով, 2.040.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով բնակարանն առանց սակարկության, էական ցածր գնով իր մտերիմ Նաիրա Համլետի Օսիպյանինը դարձնելու նպատակով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների՝ օտարման ենթակա գույքերի աճուրդ-վաճառքին առնվազն երկու անձի պարտադիր մասնակցության արգելքի խախտմամբ կազմակերպել է հիշյալ բնակարանի աճուրդ- վաճառքը։
Այնուհետև, բնակարանի օտարման համար հայտարարված աճուրդի օրինական լինելու պատրանք ստեղծելու և աճուրդը կայացած համարելու նպատակով՝ որպես 2-րդ և 3-րդ մասնակիցներ ձևակերպել է Ա․ Խ․-ին և Հ․ Ե․-ին, ովքեր առհասարակ չեն մասնակցել աճուրդին:
Դրանից հետո Հակոբ Բալասյանը «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ Ն․ Օ․-ի և հողամասը գնելու ցանկություն չունեցող և անձամբ աճուրդի մասնակցության հայտ չներկայացրած Ա․ Խ․-ի և Հ․ Ե․-ի թվացյալ մասնակցությամբ, 2011 թվականի նոյեմբերի 1-ին ձևականորեն կազմակերպել և որպես աճուրդավար անցկացրել է կադաստրային համարով, 40.60 քմ մակերեսով բնակարանի աճուրդի գործընթացը, Մարինե Բաղդասարյանի օժանդակությամբ կազմել է բովանդակությամբ կեղծ աճուրդի արձանագրություն, դրանում ներառելով տվյալներ այն մասին, իբրև սահմանված կարգով հաղթող է ճանաչվել Ն․ Օ․-ն:
Փաստացի առանց սակարկության անցկացված աճուրդ-վաճառքի արդյունքում Ն․ Օ․-ն բնակարանը գնել է էականորեն ցածր՝ 715.000 ՀՀ դրամ արժեքով, նրա հետ կնքվել է առուվաճառքի պայմանագիր, արդյունքում՝ բնակարանը դուրս է բերվել համայնքի հաշվեկշռից և գրանցվել Ն․ Օ․ անվամբ՝ փաստացի դառնալով վերջինիս սեփականությունը:
Մարինե Մարտիկի Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով Բյուրեղավանի համայնքապետարանի առաջատար մասնագետի պաշտոնը, հանդիսանալով նշված աճուրդի արձանագրողը, օժանդակել է Հակոբ Բալասյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելուն՝ կազմել է բովանդակությամբ կեղծ աճուրդի արձանագրությունը, դրանում ներառելով տվյալներ այն մասին, իբրև սահմանված կարգով հաղթող է ճանաչվել Ն․ Օ․-ն:
Փաստացի առանց սակարկության անցկացված աճուրդ-վաճառքի արդյունքում Ն․ Օ․-ն բնակարանը գնել է էականորեն ցածր՝ 715.000 ՀՀ դրամ արժեքով, նրա հետ կնքվել է առուվաճառքի պայմանագիր, արդյունքում՝ բնակարանը դուրս է բերվել համայնքի հաշվեկշռից և գրանցվել Ն․ Օ․ անվամբ՝ փաստացի դառնալով վերջինիս սեփականությունը։
Սոնա Աշոտի Կնյազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով Բյուրեղավանի համայնքապետարանի առաջին կարգի մասնագետի պաշտոնը, հանդիսանալով նշված աճուրդի արձանագրողը, օժանդակել է Հակոբ Բալասյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելուն՝ կազմել է բովանդակությամբ կեղծ աճուրդի արձանագրությունը, դրանում ներառելով տվյալներ այն մասին, իբրև սահմանված կարգով հաղթող է ճանաչվել Ա․ Ս․-ն:
Մեղադրանքի հոդվածները
Հակոբ Բալասյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ հետևյալ հոդվածներով՝
308 Մաս 1 /9 դրվագ/՝ Պայթյուն, հրկիզում կամ այլ հանրավտանգ արարք կատարելը կամ դրա իրական սպառնալիքը կամ շինություն կամ տրանսպորտային, հաղորդակցության կամ կապի միջոց, այլ հաղորդակցության ուղի զավթելը կամ պահելը՝ զուգորդված քաղաքացիական անձին կամ զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին ակտիվորեն չմասնակցող անձին կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու կամ այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է բնակչությանը կամ դրա առանձին խմբին ահաբեկելը, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը, հանրային իշխանության ներկայացուցչին, պետական կամ հանրային ծառայողին կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչին կամ այլ կազմակերպությունում ծառայող անձին որևէ արարք կատարելուն կամ հանցավորի այլ պահանջը կատարելուն հարկադրելը, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ահաբեկչություն համարվող ցանկացած այլ արարք` պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով:
441 Մաս 1՝ Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:
314 Մաս 1 /9 դրվագ/՝ Ահաբեկչության մասին սուտ տեղեկություն տարածելը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
445 Մաս 1՝ Պաշտոնատար անձի կողմից պաշտոնական շրջանառության մեջ գտնվող կամ շրջանառության ենթակա փաստաթղթի բովանդակությունը աղավաղելը, դրա մեջ կեղծ տեղեկություն մտցնելը, փաստաթուղթն այլ եղանակով կեղծելը, կեղծ փաստաթուղթ կազմելը կամ տրամադրելը կամ փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգում կեղծ տեղեկություն մուտքագրելը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Մարինե Բաղդասարյանին և Սոնա Կնյազյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 314 Մաս 1 և 445 Մաս 1 հոդվածներով։
Կիրառված խափանման միջոցները
Մեղադրյալների նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։
Հիշեցնենք, որ օրերս ևս մեկ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում Բյուրեղավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել 16 տարի համայնքի աղբը համայնքային հողամասերում թափելու և ավելի քան 157 միլիոն դրամի վնաս պատճառելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկությունների և համայնքապետարանի աշխատակիցների վկայության համաձայն Բալասյանը շարունակում է պաշտոնավարել, լիազորությունները կասեցված չեն։ Գործով հաջորդ նիստը կկայանա սույն թվականի ապրիլի 17-ին, ժամը 10։00։
Ծանուցում. Անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: