Միայն մեկ բան` հրաժարական ու քաղաքական գործունեության դադարեցում․ Վարուժան Գեղամյան

Նորմալ` իրական ժողովրդավարական պետությունում քաղաքական գործչի ներողությունը ենթադրում է ոչ թե գրառումներ ու լայվեր, այլ միայն մեկ բան` հրաժարական ու քաղաքական գործունեության դադարեցում:

Դա չկա, ուրեմն ներողությունը չունի քաղաքական արժեք:

Ի դեպ, ներողություն պետք է խնդրել ոչ թե մեկ մարդուց, այլ բոլոր հայերից իրենց երազանքն ու նվիրական հայրենիքը` Արցախը հանձնելու ու, որ ավելի վատ է, շարունակաբար այն ուրանալու համար:

Իսկ ուրացումը նույնիսկ ներողության մեջ է: Դրա վառ ապացույցներից է, որ նույնիսկ «Արցախ» բառը դե-ֆակտո կառավարող խմբավորումը չի օգտագործում արդեն մի քանի տարի է:

Իսկ պատահաբար «Արցախ» ասելու համար ներողություն խնդրում, բայց ոչ մեզանից:

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ, ադրբեջանագետ, պ.գ.թ.

Leave a Comment