Երթևեկության փոփոխություն՝ Պարոնյան փողոցում

Iravaban.net-ը Երևանի քաղաքապետարանից տեղեկանում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պարոնյան փողոցում: Մասնավորապես` Պարոնյան փողոց, 22/1 հասցեի շինությանը հարակից ճանապարհահատվածից մինչև Պարոնյան փողոց, 22 հասցեի շենքին հարակից ճանապարհահատված կանգառը կարգելվի:

Քննիչի գործունեության կապակցությամբ վնաս պատճառող տեղեկություններ հրապարակած քաղաքացու վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ  քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացին ՀՀ ՔԿ քննիչի օրինական ծառայողական գործունեության կապակցությամբ հրապարակել է նրա իրավունքներին ու օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ, ինչպես նաև հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ կատարել է խուլիգանություն:Iravaban.net-ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ … Read more

Փաշինյանը հետևողական քայլերով դարձրեց մեր երկիրը աշխարհաքաղաքական բախման հրապարակ․ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել․ Հիմա պարզ է` Փաշինյանի պատճառով Ռուսաստանի հետ սանձազերծված տնտեսական պատերազմ հուլիսին, թե փոփոխություններ, որոնք մենք կբերենք Հայաստանին հունիսին:Անկեղծ, բարկացած եմ փոքրիկ խմբակի ղեկավարի պահվածքից։ Խայտառակ եղավ Մոսկվայում։ Բայց ինչն ավելի վատ է՝ հետևողական քայլերով դարձրեց մեր երկիրը աշխարհաքաղաքական բախման հրապարակ։ Ինչու էր պետք փորձեր անել հեռացնել … Read more

ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել, առաջարկվում է 24-ժամյա ռեժիմով ընդունել մի շարք նախագծեր

Ազգային ժողովը արտահերթ նիստ է հրավիրել, որի ընթացքում, առաջարկվում է 24-ժամյա ռեժիմով ընդունել մի շարք նախագծեր, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները։ Փոփոխություններից մեկով առաջարկվում է սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր … Read more

Ադրբեջանը օկուպացված Ստեփանակերտում ոչնչացրել է խորհրդանշական մշակութային հուշարձան. ARCTA Artsakh

Այսօր մենք խոր մտահոգությամբ արձանագրում ենք, որ ադրբեջանական օկուպացիոն վարչախումբը Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տարածքում ոչնչացրել է մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը հանդիսացող Թատերական Աղբյուրը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բռնազավթված տարածքներում մոնումենտալ արվեստի գործերի համակարգված ոչնչացումը դարձել է համատարած՝ հատկապես մայրաքաղաք Ստեփանակերտում։ Նման գործողությունները վկայում են Ադրբեջանի կողմից իրականացվող ծրագրված քաղաքականության մասին՝ ուղղված հայկական մշակութային … Read more

Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել իր հնչեցրած արտահայտության համար

Մարտի 6-ին Ազգային Ժողովում ճեպազրույցի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակայնորեն ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար․ «Սիրելի’ հայրենակիցներ, Ապրիլի 6-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ՀՀ զինված ուժերում ավագ որդուս կողմից ծառայություն չանցնելու մասին լրագրողի հարցին իմ պատասխանով նպատակ ունեի ընդգծել, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որքան են արժեվորվում … Read more

Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը

Առողջապահության նախարարն անդրադարձել է Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը:  «Մեծ ցավ ապրեցի պարոն Անդրանիկ Քոչարյանի կողմից այսօր թույլ տված անզգույշ արտահայտության համար, և նորից պետք է ընդգծեմ ` Հայոց բանակում ծառայում են մեր արժանավոր ու լուսավոր տղաները, ովքեր նախընտրում են իրենց պարտքը հայրենիքի առաջ տալ նաև մինչ իրենց ուսումնառությունը: Բանակում ծառայելը պատիվ է և կյանքի մեծ … Read more

«Մատի եւ մատանու արանքից» անդին. Հակոբ Բադալյան

Առողջապահության նախարար Ավանեսյանը վրդովվել է իր կուսակից ընկեր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունից: Ավանեսյանը գրել է, թե ցավ է ապրել այն բանից, թե Քոչարյանն ինչպես է խոսել բանակում ծառայության մասին: Ըստ նախարարի, բանակում ծառայում են լուսավոր ու արժանավոր երիտասարդներ: Հիշեցնեմ, որ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, որ իր որդին չի ծառայել, ասել էր, թե իր որդին … Read more

Ծանր մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել է

Մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ ահազանգը Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր փետրվարի 4-ի երեկոյան։ Բժշկական կենտրոնից հայտնել էին, որ դանակով թիկունքին ստացած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Մեծամոր քաղաքի բնակիչ 44-ամյա մի տղամարդ։Մեկնել էր վարչության օպերատիվ խումբը։ Ըստ տուժածի՝ Մեծամորի քաղաքային այգու կողմը քայլելիս անհայտ անձը թիկունքից հարվածել էր։Հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չհաջողվեց։ Նախաձեռնվեց … Read more