Դավիթին տեղափոխեցին Նաիրի ԲԿ. փաստաբան

Ելնելով Նիկոլ Փաշինյանի հետ կապված միջադեպով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի առողջական վիճակից, որոշում է կայացվել վերջինիս հոսպիտալացնել։ Իրականացվում են հետազոտություններ: Դավիթի դասընկերներն այսօր ժամը 16:30 լինելուեն ՄԻՊ գրասենյակի մոտ, խնդրանքով դիմելու են ՀՀ ՄԻՊ-ին։ Այս մասին հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Դատախազի միջնորդագրերի հիման վրա քանդվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան պարիսպներն ու թեքահարթակը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ մեկնարկել են Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Դատախազությունը միաժամանակ տեղեկացրել էր, որ ապօրինի շինությունների քանդման աշխատանքները շարունակվելու են 2026 թվականին:  2026 թվականի մարտին, դատախազի միջնորդագրերի հիման վրա, ապամոնտաժվել են ևս 11 հողամասերում գտնվող 16 շինություններ, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության … Read more

Հայտնաբերված հետախուզվողների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 1-ին Ուֆա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան վերադարձել և «Զվարթնոց» օդանավակայանից Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 40-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով ավտոմեքենա փախցնելու մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Քրեական ոստիկանության գլխավոր … Read more

Հայաստանի ու Իրաքի միջև երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են. Մոհամմադ ալ Շեյխլ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 3-ին հանդիպել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհամմադ ալ Շեյխլիի հետ: Այդ մասին հայտնում են Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ԱԺ-ից: Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը նշել է, որ երկու երկրների ժողովուրդների բարեկամական հարաբերությունները մշտապես ամուր հիմք են եղել Հայաստանի և Իրաքի … Read more

Դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի հունվարի 21-ի որոշմամբ՝ Սյունիքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը պարբերաբար խախտել է աշխատանքային ներքին կարգապահական կանոնները, դատախազի վարքագծի կանոնները և չի կատարել պաշտոնեական պարտականությունները: Կարգապահական վարույթի արդյունքները 2026 թվականի մարտի 30-ին ներկայացվել են ՀՀ … Read more

Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում

Մարտի 17-ի գիշերը՝ ժամը 2-ին, Օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած երիտասարդը հայտնել է, որ մայրաքաղաքի Արգիշտիի փողոցի իրենց շենքի բակում հինգ անձ անհարկի վիճել են իր հետ, հասցրել հարվածներ, վերցրել գետնին ընկած բջջային հեռախոսն ու փախել։Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ֆիզիկական ներգործության և կողոպուտի հատկանիշներով։Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է անձանց ինքնությունը՝ Աբովյան քաղաքի բնակիչ 18-20 տարեկան … Read more

ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին: Համաձայն հրամանի` ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց՝ https://exams.emis.am/  հղմամբ` 2026 թ. ապրիլի 3-23-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով: Հավաստագրման ժամանակացույցը կհաստատվի և կհրապարակվի ԿԳՄՍՆ կայքում:

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի՝ հրաժարական տված աշխատակիցները հայտարարություն են տարածել

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը մարտին լքած 4 անդամները՝ Ստեփան Աստուրեանը, Հարություն Գևորգյանը, Հրանուշ Խառատյանը և Հարություն Մարությանը հայտարարություն են տարածել։ «Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին պաշտոնից ազատելը հոգաբարձուների խորհրդի բացառիկ լիազորությունն է, խորհուրդը դոկտոր Էդիտա Գզոյանին ազատելու ո՛չ պատճառ ուներ, ո՛չ էլ մտադրություն, իսկ հրաժարականի դիմում «խնդրել» գրելը ո՛չ նախարարի, ո՛չ էլ, առավել ևս, վարչապետի լիազորությունների … Read more

Դավիթ Մինասյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Սուրբ Աննա եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ տեղի ունեցած միջադեպի մասնակից Դավիթ Մինասյանը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ «Դավիթ Մինասյանը տեղափոխվում է Աբովյան ԲԿ»,- Ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբանը։

ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«2026 թվականի ապրիլի 2-ին ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասի (զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 532-րդ հոդվածի 3-րդ մասի (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները … Read more