Պարեկները ապօրինի զենք կրելու և պահելու դեպք են բացահայտել

ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները նոյեմբերի 28-ի գիշերը՝ ժամը 3․05-ի սահմաններում, Բաշինջաղյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալել և իր վարած «Մերսեդեսով» հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել 41-ամյա մի տղամարդու: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ-ից։

Նրա մոտից առգրավվել է «ԻՌ-215» տիպի ողորկափող հրացան, 12 մմ տրամաչափի 58 փամփուշտ և մահակ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

 

Leave a Comment