Վեհափառ Հայրապետը անդրադարձել է Արշակ Սրբազանի ձերբակալությանը

Արշակ Սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով: Պատվիրյալ արդարադատությամբ նրա համար սահմանվել է 2 ամիս կալանք։ Այս մասին օդանավակայնում ասել է Վեհափառ Հայրապետը։ «Վեհափա ՜ռ»,  «Վեհափա ՜ռ»,  — Վեհափառ Հայրապետին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ծափողջույններով և հայրապետական մաղթերգով:

Վարդան Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին ահաբեկում են. հաղորդում է ներկայացվել

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբանը՝ Զարուհի Փոստանջյանը, դիմել է դատախազություն և ՄԻՊ-ին՝ հաղորդում ներկայացնելով քաղաքական դրդապատճառներով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին ահաբեկելու մասին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան էջից։ «ՀՀ գլխավոր դատախազին ՀՀ մարդու իրավուքների պաշտպանին 06.12.2025 թվական Հաղորդում անձնական և ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկատվություն պարունակող իրերի հափշտակության և քաղաքական … Read more

Վազգեն-Էդիկ, հիշու՞մ ես գոնե ում շնորհիվ չվռնդվեցիր ՀԱԵ-ից. Գագիկ Համբարյան

Ըստ ժամանակին տարածված ասեկոսեների, 2014 թ-ին, երբ Վրացահայոց թեմի առաջնորդ Վազգեն-Էդիկ Միրզախանյանը խայտառակ պատմությունների կիզակետում հայտնվեց` կապված թեմին նվիրաբերած գումարները մսխելու, որի մասին, ի դեպ, գրել է նաև Նիկոլի «ՀԺ»-ն և հոգևորականի կնոջ հետ սեռակամ հարաբերություններ ունենալու պահով, գեներալ Մամվելին դիմում է դրա եղբայրը` «կարտոլ» Նորոն ու խնդրում է ամեն ինչ անել, որ եղբորը կարգալույծ … Read more

Հայաստանի ավտորիտար շրջադարձը. Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հետապնդումները. Ռոբերտ Ամստերդամ

Մեր թիմը պատրաստել է համապարփակ, ծանրակշիռ զեկույց, որը փաստագրում է Հայաստանում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները։ Մեր նպատակը պարզ է՝ մերկացնել իշխանությունների ակնհայտ շեղումները օրենքի գերակայությունից և քաղաքական չեզոքությունից, որոնք լրջորեն վնասում են երկրի ժողովրդավարական հիմքերը։ Զեկույցը մանրամասնորեն ցույց է տալիս, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված իրավական գործը կեղծ է և հստակ օրինակ, թե ինչպես են … Read more

ԱՄՆ 2025 թ. Ազգային անվտանգության ռազմավարությունը և Հայաստանի տեղը նոր աշխարհակարգում. Սուրեն Սուրենյանց

ԱՄՆ Ազգային անվտանգության 2025 թվականի ռազմավարությունը փաստում է, որ Վաշինգտոնը, ըստ էության, վերակենդանացնում է Մոնրոյի դոկտրինը․ Արևմտյան կիսագունդը վերադառնում է որպես առաջնահերթ պաշտպանվող տարածք, իսկ ԱՄՆ-ի գլոբալ ներգրավվածությունը կառուցվում է ընտրովի, խիստ շահակենտրոն և հաշվարկված մոտեցման վրա։ Այս փոփոխությունները վերաձևում են միջազգային ամբողջ համակարգը՝ ձևափոխելով նաև Հայաստանի անվտանգային միջավայրը։ ԱՄՆ-ի նոր առաջնահերթությունները Նոր ռազմավարությունը ցույց … Read more

Հայաստանում փաստաբանության 107-րդ ամյակը միայն թվական չէ՝ դա մասնագիտական ժառանգականության, մասնագիտական փորձի հաղորդման և շարունակական զարգացման պատմություն է. Կարեն Զադոյան

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը շնորհավորական ուղերձ է հղել փաստաբանի մասնագիտական տոնի առթիվ։ «Փաստաբանությունը ինստիտուտ է, որի ուժը կայանում է ոչ միայն իր պատմության մեջ, այլև նրանում, թե ինչպես է յուրաքանչյուր սերունդ փոխանցում մասնագիտական գիտելիքները, բարեվարքության արժեքները և մասնագիտության նկատմամբ պատասխանատվության զգացումը հաջորդ սերնդին։ Հայաստանում փաստաբանության 107-րդ ամյակը միայն թվական չէ՝ դա մասնագիտական … Read more

ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը ընդգրկվել է թվային սեյսմոգրաֆների ցանցի միջազգային ֆեդերացիայի համաշխարհային կազմակերպության հարթակում

Ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը ընդգրկվել է թվային սեյսմոգրաֆների ցանցի միջազգային ֆեդերացիայի համաշխարհային կազմակերպության հարթակում։ Iravaban.net ֊ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ-ից։ Սա ապահովում է մի շարք ռազմավարական և գիտական առավելություններ։ Սա միջազգային կարևոր գնահատական է Հայաստանի ջանքերի մասին։ Զուգահեռաբար սա նաև կանխատեսելի գնահատական էր մեզ համար, քանի որ Գառնիի սեյսմիկ … Read more

Ավստրիայում ՀՀ դեսպանը ընտրվել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Դեկտեմբերի 5-ին՝ ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ վերագումարված նստաշրջանի ընթացքում, Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի նախագահի պաշտոնում։ Այդ մասին iravaban.net ֊ը տեղեկանում է Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից: Առաջիկա մեկ տարվա ընթացքում Հայաստանը նախագահելու է հեղինակավոր հանձնաժողովը, որը ՄԱԿ համակարգում թմրամիջոցների հարցերով քաղաքականության մշակման … Read more

Ստորագրահավաք է սկսվել ներկայացված օրենսդրական փաթեթի դեմ

Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հայտարարությամբ հայտնել են, որ ստորագրահավաք են սկսել։ «Մենք սկսել ենք ստորագրահավաք «Կենդանիների պատասխանատու վերաբերմունքի մասին» վտանգավոր օրենսդրական փաթեթի դեմ։ Խնդիրը շատ պարզ է․ այս օրենքը հարվածում է ոչ թե դաժան մարդկանց, այլ նրանց, ովքեր փրկում են կենդանիներին։ Այն հարվածում է կամավորներին, ովքեր փողոցներից հավաքում են շներին ու կատուներին, … Read more